Շաբաթօրյակ անող ժողովուրդը իրավունք չունի լավ ապրել եւ չի էլ կարող լավ ապրել
Դպրոցներից մեկի ֆեյսբուքյան էջում այսօր գրված է. «Երեւանի քաղաքապետ Տ.Մարգարյանի հանձնարարությամբ Անկախության տոնին ընդառաջ սեպտեմբերի16-ին թիվ 43 ավագ դպրոցի մանկավարժները եւ աշակերտները մասնակցեցին համաքաղաքային շաբաթօրյակին: Մաքրեցին դպրոցամերձ այգին, հավաքեցին ծառերի չորացած ճյուղերն ու տերեւները»:
Եւ դուք ուզո՞ւմ եք լավ ապրել կամ դեռ մտածում եք, թե ինչու մեր երկիրը չի զարգանո՞ւմ: Շաբաթօրյակ անող երկիրը չի կարող զարգանալ, շաբաթօրյակ անող ժողովուրդը չի կարող, անգամ իրավունք չունի լավ ապրել:
Լսած կա՞ք, որ Նյու Յորքի քաղաքապետի հանձնարարականով շաբաթօրյակ անեն կամ շաբաթօրյակ անեն որեւէ ամերիկյան, կանադական, արգենտինյան, գերմանական, իսպանական, ֆրանսիական կամ ճապոնական քաղաքներում: Լսած չկաք եւ չեք էլ կարող լինել, քանի որ այնտեղ շաբաթօրյակ չեն անում: Չեն անում եւ լավ են ապրում:
Շաբաթօրյակ անում էին սովետական Ռուսաստանում հետո Խորհրդային Միությունում: Դա մարդկանց ձրի աշխատեցնելու, շահագործելու ձեւերից մեկն է: Այլ կերպ ասած, մարդկանց ենթարկում են թրաֆիքինգի:
Որեւէ մեկն իրեն հարց տվե՞լ է, թե ի՞նչ են անելու ուսուցիչները, աշակերտները, այլ հիմնարկների աշխատողները, եթե մի կիրակի օր էլ Տ. Մարգարյանի մտքով անցնի, որ դպրոցների, մանկապարտեզի, քաղաքապետարանի, շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատակիցները պետք է ամբողջովին մերկ վազեն Երեւանի փողոցներով՝ ի աջակցություն Ֆրանսիայի նուդիստների կամ էլ հանձնարարի ասֆալտապատել Երեւանի փողոցները:
Ցավոք, առաջ շարժվելու փոխարեն մենք ետ ենք վազում: Առաջ դեպի անցյալ, դեպի կեղտոտ սոցիալիզմ, որտեղ մարդկանց սովորեցնում էին մատնել, գողանալ, քծնել, չաշխատել, բայց փող աշխատել:
Վերջացրեք, ամոթ է, վերջ տվեք այս հիմար եւ մարդու արժանապատվությունը վիրավորող շաբաթօրյակներին: Մեծ ցավ է, որ նրանք, ովքեր երկրի ղեկին են, քաղաք են ղեկավարում, կառավարություն ղեկավարում, չեն ընդունում, որ շաբաթօրյակները սպանում են մեր երկիրը: Մի անարգեք անկախությունը: Մենք անկախությունը նվաճել ենք ոչ նրա համար, որ Տ. Մարգարյանը շաբաթօրյակներ անի:
Կասեք, թե բա քաղաքը չմաքրե՞նք: Քաղաքը մաքուր պահեք: Տուգանեք քաղաքը կեղտոտողներին, բայց մարդկանց թրաֆիքինգի մի ենթարկեք: Կան մարդիկ, որոնք աշխատավարձ են ստանում քաղաքը, շենքերը մաքրելու համար:
Top-News.am


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Նեթանյահուն վստահ չէ, որ Իսրայելի և ԱՄՆ-ի գործողություններից հետո իրանցիներն իշխանափոխություն կանեն