Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Մշակույթ

Հայաստանին 21-րդ դար, եւ ոչ թե 1937 է պետք

Երբ բոլշեւիկները ներխուժեցին Հայաստան, առաջին գործերից մեկը որ եղավ՝ իմ պապի հորեղբորը գնդակահարելն էր (հարուստ էր, մի քանի խանութ ուներ, դաշնակցական չէր) եւ հորը տանջամահ անելը (համարձակվել էր Ներսեսյան դպրոցում սովորել):

Այս դեպքերից ուղիղ 97 եւ Հայաստանի անկախության վերանվաճումից 26 տարի անց Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանում օգոստոսին ներկայացվեց «Խավարում» խորագրով ցուցադրությունը, որը նվիրված էր բոլշեւիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին։ Վերջիններիս թվում են նաեւ Հովհաննես Թումանյանի երեք որդիները: Ցուցադրությունը, սակայն, որը նախատեսված էր ներկայացնել մինչեւ ուշ աշուն, փակվել է։

Նման ցուցահանդեսները փոքրիկ մխիթարանք եւ սփոփանք են բոլշեւիկյան բռնաճնշումներից տուժածների համար: Վերջին հաշվով, բռնաճնշումները միայն սպանությունները եւ աքսորները չէին: Իմ պապն ամբողջ կյանքը ապրեց մեղքի մեծ զգացումով, որ ընտանիքն աքսորից եւ իրեն գնդակահարելուց փրկելու համար թույլ տվեց քանդեն գյուղի եկեղեցու զանգակատունը (հրաշքով թույլ չտվեց շենքն ավիրեն, համոզելով, որ ցորենը պահելու տեղ չունեն), եւ որ հողի տակ պահեց կամ այրեց հագեւոր գրականությունը, այդ թվում՝ Աստվածաշունչը:

Հիմա ի՞նչ պետք է անենք ես եւ մյուսները: Եթե լռենք, կստացվի, որ թույլ ենք տալիս 1937 թվականը սողալով հաստատվի մեր ներսում: Երբ Հայաստանը վերանվաճեց անկախությունը, եւ բոլշեւիկյան կարգերը տապալվեցին, վստահ էի, որ խավարը Հայաստանից առհավետ հեռացավ, վստահ էի, որ իմ մեծ պապերի, պապերի հոգիները որոշ հանգստություն կգտնեն:

Հիմա մշակույթի բավական երիտասարդ փոխնախարարը՝ Արեւ Սամուելյանը, որը պնդում է, որ 30-ականների հալածանքի զոհ է դարձել, առանց խղճի խայթ զգալու փակում է վերոհիշյալ ցուցահանդեսը, երբ այն բաց է եղել 22 օր: Սա մեր ժամանակների ամոթն ու խայտառակությունն է:     

Հայաստան, իբր 21-րդ դար, անկախ պետություն եւ մի փոխնախարար, որն ասում է, թե ցուցահանդեսի կազմակերպիչները մեզ հետ չեն ճշտել բովանդակությունը: Լավ, չե՞ք ամաչում, ամոթի զգացում չունե՞ք:

Ինչո՞ւ պետք է ցուցահանդեսի կազմակերպիչները ձեզ հետ համաձայնեցնեն ցուցահանդեսի բովանդակությունը, թե՞ ձեզ թվում է դուք Սուսլովն եք, իսկ մենք էլ ԽՍՀՄ-ում ենք: Արեւ Սամուելյանն «Ազատության» հետ զրույցում պարզաբանելով այդ որոշումը, հայտարարել է, թե ցուցադրությունը «քաղաքականացված էր», եւ միայն որոշակի շտկումներից հետո հնարավոր կլինի այն վերականգնել: 

Եթե այս հայտարարությունը աներ Հունգարիայի, Էստոնիայի, անգամ Նեպալի փոխմախարարը, ապա հաստատ պաշտոնանկ կարվեր, իսկ մեզ մոտ չի կարելի ոչինչ քաղաքականացնել: Եւ չենք զարմանա, որ մի օր Ազգային ժողովում ինչ որ մեկն ասի՝ մի քաղաքականացրեք:

Իրավիճակի ամբողջ խայտառակությունն ամփոփված է Արմեն Ամիրյանի այն հայտարարությունում, թե Հայաստանի մշակույթի նախարարության բոլոր ՊՈԱԿ-ները պարտավոր են մեկամյա կտրվածքով իրենց ցուցադրությունները համաձայնեցնել նախարարության հետ։ 

Ինչ որ ուժեր համառորեն ցանկանում են Հայաստանը խցկել 1937 թվական եւ թույլ չեն տալիս, որ 21-րդ դարը հասնի Հայաստան: Առանց ազատականացման չի կարող առաջընթաց լինել: Գաղափարը, միտքը, նախաձեռնությունը ճնշելը, բյուրոկրատական մամլիչով սեղմելը մեղք է եւ հանցագործություն ներկա եւ ապագա սերունդների հանդեպ:

Մշակույթի նախարարությունը պետք է խրախուսի, նպաստի ցանկացած նորարարության, նախաձեռնության իրականացմանը, եւ ոչ թե խորհրդային ժամանակների ոճով եւ ոգով գրաքննիչի դերակատարում ստանձնի: Այս իրավիճակում նախարարությունը պետք է ներողություն խնդրի արգելքի համար եւ վերաբացի ցուցադրությունը: Ցավոք, հասարակությունը պասիվ է եւ գրեթե անտարբեր: Սա էլ ապրիլյան խայտառակ ընտրությունների հետցնցումների արդյունքն է:

Ցուցահանդեսի փակումը մեր օրերի իրողությունների արտացոլումն է: Այսպես ճնշվում է առաջընթացին, զարգացմանը միտված ցանկացած քայլ եւ առաջարկ: Այսպես խեղդվում է սթափության կոչող ցանկացած խոսք եւ մեկնաբանություն: Ժամանակին Անդրեյ Սախարովը հետադիմական ուժերին բնորոշեց որպես ագրեսիվ հնազանդ մեծամասնություն: Հիմա, ցավոք, մենք նույն վիճակում ենք: Եթե հակառակը լիներ, ապա այսօր, երեկ, վաղը մշակույթի նախարարության մոտ տասնյակ հազարավոր մարդիկ կհավաքվեին՝ մտավորականների, արվեստագետների գլխավորությամբ:

Հովհաննես Թումանյանի երեք զավակները դարձան բոլշեւիկյան բռնաճնշումների զոհեր: Այսօր նրանց եւ մյուս զոհերին նվիրված ցուցահանդեսը փակվում է: Ո՞րն է հաջորդ քայլը: գուցե ճիշտ կլինի տուն-թանգարանի փակումը: Գուցե Արեւ Սամուելյանի մտքով անցնի, որ թանգարանի գոյությունը քաղաքականացված է: Իսկ գուցե բռնաճնշվածների սերունդներին զրկեն Հայաստանում ապրելու, աշխատելու իրավունքից, դա դիտելով որպես քաղաքականացված գործընթաց: 

Անկախության վերանվաճումից հետո, ժողովրդավարական կարգերի հաստատումից, մասնավոր սեփականության վերականգնումից հետո ես գլուխս բարձր էի քայլում ոչ միայն այն պատճառով, որ իմ երկիրն անկախ է, այլ որ իմ նախնիների արյան հեղումը հենց այնպես չանցավ եւ նրանց հոգիները հանգստության մեջ կլինեն: Հիմա ես նորից գլխիկոր եմ քայլում: Հասարակությունն անտարբեր է, որ ցուցահանդես է փակվում, իսկ անկախ Հայաստանում իշխանության ղեկին մի ուժ է, որը գործում է խորհրդային ամենավատ տարիների՝ երեսունականների ոգով:

Ո՞րն է կառավարության, նախարարությունների նպատակը՝ ճնշե՞լ, արգելե՞լ, փակե՞լ: Իսկ ի՞նչ է լինելու հետո: Հետո գալու է մեծ դատարկությունը:

Ամենադաժան սցենարներից խուսափելու համար պետք է արագ սթափվել: Հիմա խոսում ենք մշակույթի ոլորտից, բայց այլ ոլորտներում նույն վիճակն է: Եւ ի՞նչ է պետք անել: Սկսենք մշակույթից: Ազատականացրեք մշակույթը: Թույլ տվեք ով որտեղ ինչ ուզում է ցուցադրի, եթե իհարկե այն ռասիզմ կամ բռնություն չի քարոզում:

Թարգեք ստուգելը, տուգանելը, ճնշելը, վախեցնելը, սպառնալը: Մնում է՝ մտնեք թանգարաններ եւ ստիպեք հավաքել բոլոր այն կտավները, որտեղ մերկ կանայք են պատկերված, չնայած, ինչ որ նման բան արդեն իսկ եղել է:

Սկսենք մշակույթի ազատականացումից, ապակենտրոնացումից: Սկսենք եւ տեսնենք, թե ինչպես է սկսում շնչել հասարակությունը: Թույլ տվեք, որ քսանմեկերորդ դարը մտնի Հայաստան: Մեզ նոր 1937 թվական պետք չէ:

Գեղամ Նազարյան

Քաղաքագետ