«Չելսին» Ադրբեջանի չեմպիոնին՝ Ты кто такой, давай до свидания
Ադրբեջանի չեմպիոնը, որի հայտնվելը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում արդեն իսկ մեծ հաջողություն է, պարզվեց, խաղամակարդակով եւ հոգեբանորեն պատրաստ չէր առաջին խաղին: Անգլիայի չեմպիոնը վերցրեց եւ 6:0 հաշվով հաղթեց նորեկներին:
Հենց առաջին րոպեներից պարզ էր, որ «Չելսին» հաղթելու է խոշոր հաշվով: Ինչ վերաբերում է գոլերին, ապա դրանց հեղինակներն են՝ Պեդրոն, Զապակոստան (եզակի հանդիպող գեղեցիկ գոլ), Ասպիլիկուետան, Բակայոկոն, Բաչուային, իսկ Մեդվեդեւը դարձավ ինքնագոլի հեղինակ:
Լոնդոնցիները, կարծես, Ադրբեջանի չեմպիոններին ասացին ադրբեջանական հայտնի երգի խոսքերով՝ Ты кто такой, давай до свидания:
Նույն խմբում «Ռոմա»-«Ատլետիկո» Մադրիդ հանդիպումն ավարտվեց գոլազուրկ որ-ոքիով: Այս ոչ-ոքին անկասկած չէր լինի առանց դաշտի տերերի դարպասապահ Էլիսոն Բեկերի, որը բազմաթիվ դեպքերում հրաշքով թիմին փրկեց գոլից:
Top-News.am


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն