Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ՝ թայ-բրեյքում հաղթահարելով ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի արգելքը՝ 5:3:
5+3 րոպե խաղաժամանակով երկու պարտիաներում հայ գրոսմայստերը հաղթեց 2:0 հաշվով:
Լեւոն Արոնյանը 10+10 րոպե խաղաժամանակով պարտիաներում չէր կարողացել առավելության հասնել: Առաջին պարտիայում Լեւոն Արոնյանը հաղթանակ էր տարել սպիտակներով, իսկ պատասխան պարտիայում պարտվել սեւերով:
Թայ-բրեյքում արագ խաղի երկու պարտիաներում էլ գրանցվել էր ոչ ոքի:
Առաջին երկու դասական պարտիաներում Լեւոն Արոնյանը հաղթանակից հետո երկրորդ պարտիայում պարտություն էր կրել:
Հայ գրոսմայստերի հաջորդ մրցակիցը ռուսաստանցի Վլադիսլավ Դուբովն է:
Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները կստանան 2018թ. մարտին Բեռլինում անցկացվելիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:
Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը աշխարհի գավաթի խաղարկության երրորդ շրջանում 0.5:1.5 հաշվով պարտվել է չինացի Բու Սիանձիին եւ դուրս մնացել պայքարից:
NEWS.am Sport


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն