Նադալն առաջինն է, իսկ ֆեդերերը երկրորդը
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) սեպտեմբերի 11-ին հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակները:
Տղամարդկանց ցուցակը շարունակում է գլխավորել իսպանացի Ռաֆայել Նադալը, որը նախօրեին նվաճել էր ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնական տիտղոսը: Եզրափակիչում Նադալին պարտված հարավաֆրիկացի Քեւին Անդերսոնն առաջադիմել է 17 աստիճան եւ բարձրացել 15-րդ տեղ: Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը շրջանցել է բրիտանացի Էնդի Մարեյին եւ դարձել երկրորդ ռակետ:
Կանանց վարկանիշային աղյուսակի նոր առաջատար է դարձել իսպանուհի Գաբրինյե Մուգուրուսան, իսկ US Open-ի կանանց մենախաղում հաղթած ամերիկուհի Սլոան Սթիվենսը 83-րդ տեղից բարձրացել է 17-րդ տեղ:
Ռուսաստանի առաջին համար Կարեն Խաչանովը նահանջել է 32-րդ տեղ:
ATP, վարկանիշային աղյուսակ
1 (1). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 9465 միավոր
2 (3). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 7505
3 (2). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) - 6790
4 (6). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա) - 4470
5 (7). Մարին Չիլիչ (Խորվաթիա) - 4155
6 (5). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 4125
7 (8). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 4030
8 (4). Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) - 3690
9 (9). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) - 3575
10 (19). Պաբլո Կարենյո-Բուստա (Իսպանիա) - 2855
32 (29). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 1330
WTA-ի վարկանիշային աղյուսակ
1 (3). Գաբրինյե Մուգուրուսա (Իսպանիա) - 6030
2 (2). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) - 5965
3 (4). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա) - 5640
4 (1). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) - 5520
5 (9). Վինուս Ուիլյամս (ԱՄՆ) - 4756
6 (5). Կարոլինա Վոզնյացկի (Դանիա) - 4640
7 (7). Յոհանա Կոնտա (Մեծ Բրիտանիա) - 4520
8 (8). Սվետլանա Կուզնեցովա (Ռուսաստան) - 4410
9 (10). Դոմինիկա Ցիբուլկովա (Սլովակիա) - 3770
10 (12). Ելենա Օստապենկո (Լատվիա) - 3502
NEWS.am Sport


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն