«Ռեալում» փոքրիկ ճգնաժամ է, իսկ «Մանչեսթեր Սիթին» ստորացրեց «Լիվերպուլին»
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում անակնկալ ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Լեւանտեի» հետ:
Բնականաբար, ամբողջ խաղն անցավ «Ռեալի» առավելությամբ, սակայն մադրիդցիներն այդպես էլ չկարողացան հաղթել: Այն ինչ կարողացան նրանք՝ խփել պատասխան գոլը:
Խաղը արքայական ակումբի համար անհաջող դասավորվեց: Նախ անակնկալ գոլ բաց թողեցին, ապա Բենզեման առաջին խաղակեսում վնասվածք ստացավ, իսկ խաղավերջում կարմիր քարտ ստացավ Մարսելոն:
Սա երրորդ խաղում մադրիդցիների երկրորդ ոչ-ոքին էր: Թվում է, որ այս թիմում փոքրի ճգնաժամ է:
Իսկ Անգլիայի առաջնության չորրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 5:0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»:
Անշուշտ, խաղի արդյունքի վրա մեծապես ազդեց այն, որ 1:0 հաշվի ժամանակ, 37-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Սադիո Մանեն: Երկրորդ խաղակեսում մանչեսթերցիները չորս գոլ խփեցին եւ հաղթեցին՝ ստորացնելով լիվերպուլցիներին: Ի դեպ, այս խաղից առաջ երկու թիմերն էլ ունեին յոթ միավոր:
Top-News.am


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն