Մոսկվայի «Արարատը» կշարունակի իր գոյությունը, բայց առանց Վալերի Հովհաննիսյանի
Մոսկվայի «Արարատի» հիմնադիր ու ակումբի նախագահի պաշտոնից հեռացած Վալերի Հովհաննիսյանը պատմել է, որ ակումբը չի լուծարվի: Հովհաննիսյանի՝ ակումբի հաշվեհամարից 20 միլիոն ռուբլի յուրացնելուց հետո հայտնի էր դարձել, որ «Արարատը» լուծարման եզրին է:
«Արարատում» ամեն բան լավ է, թիմը շարունակում է իր գոյությունը, սակայն ակումբում տեղի են ունեցել փոփոխություններ: Ես դուրս եմ գալիս ակումբի ղեկավար կազմից, իսկ իմ փոխարեն գլխավոր տնօրենը կլինի Իգոր Կորոտկովը:
Ես ակումբի բաժնետոմսերի 100 տոկոսը տալիս եմ ազգին, որպեսզի Կորոտկովը զբաղվի դրանց ճիշտ բաշխումով: Ես վստահում եմ նրան:
Մեր՝ Երկրորդ լիգա դուրս գալուց հետո ակումբին օգնել է Արամ Գաբրելյանովը: Իմ հույզերի համար ցանկանում եմ ներողություն խնդրել Արամ Գաբրելյանովից, «Արարատի» երկրպագուներից, ֆուտբոլիստներից ու աշխատակիցներից: Նրանք գիտեն՝ ինչպիսի մարդ եմ ես: Ես կարող էի ավելորդ բաներ ասել, սակայն դա նրա համար, որ ակումբն օտար չէ ինձ: Հաջողություն եմ մաղթում այս թիմին:
Ցանկանում եմ նաեւ հայտնել, որ փակել եմ ինձ ուղղված բոլոր ֆինանսական պահանջները: Կարելի է ասել, որ այստեղ տեղի է ունեցել սխալ, կողմերի անհամաձայնեցվածություն: Մանրամասները կարելի է իմանալ ակումբի նոր ղեկավար Իգոր Կորոտկովից»,- Վալերի Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:
Հիշեցնենք, որ Վալերի Հովհաննիսյանը մեղադրվում է ակումբի հաշվից 20 միլիոն ռուբլի հափշտակելու մեջ: Ավելի վաղ նշվում էր, որ «Ռյազանի» դեմ սեպտեմբերի 8-ին կայանալիք տնային խաղից հետո «Արարատը» լուծարվելու է:
NEWS.am Sport


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն