Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

ՊՆ-ն ՆԱՏՕ-ի առաջնագծում

Լրատվամիջոցներում, սոցցանցերում շարունակվում է քննարկվել հայկական կողմի հրաժարումը՝ մասնակցել սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկած զորավարժություններին:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, իր վրա վերցնելով համապատասխան որոշում կայացնելու պատասխանատվությունը: Եվ որպես հիմնական փաստարկ բերվեց այն, որ Վրաստանում անցկացվող զորավարժություններն առաջնային նշանակություն չունեն ։

Ակնհայտ է, որ նախարարությունը ստանձնեց որոշում ընդունելու պատասխանատվությունը, բայց նույնքան էլ ակնհայտ է, որ զորավարժություններին չմասնակցելու որոշումը բացառապես քաղաքական է և կայացվել է լրիվ այլ շենքում։
Պաշտպանության նախարարությունը իրականացնում է Հայաստանի պաշտպանության գործը եւ վատ չի իրականացնում, իրականացնում է ռեֆորմներ եւ անկեղծ լինելու պարագայում, պետք է ասել, որ վատ չի սկսել, իսկ զորավարժություններին մասնակցելու կամ չմասնակցելու որոշում հաստատ չի կարող կայացնել:

Վրաստանում սկսված զորավարժություններին չմասնակցելը քաղաքական էր եւ կայացվել է ոչ պաշտպանության նախարարությունում: Այլ հարց է՝ կայացվել է մեկ օրում, թե խորքային վերլուծության արդյունքում, այլ հարց է արդյոք, թե հերթական անհարմար վիճակում չհյատնվեց Հայաստանը, եւ արդյոք հերթական անգամ չընկավ մեր երկրի վարկը։ Տարօրինակ է, որ բլոգերները, լրագրողները, քաղաքագետները եւ վերլուծաբանները ձեւացնում են, թե այս ամենը չեն հասկանում ու քննադատության սուր սլաքն ուղղում են պաշտպանության նախարարության կողմը:

Իրականում, եթե մենք կայացած էլիտա, քաղաքական դաշտ եւ ձեւավորված քաղաքացիական հասարակություն ունենայինք, ապա քննարկումների կգնային ոչ թե անձերի, այլ որոշում կայացնող ինստիտուտների շուրջ։ Եւ որ ամենակարեւորն է, որոշում կայացնողներն էլ հրապարակայնորեն կհիմնավորեին, թե ինչու են նման քայլ արել:

Իսկ հիմա մնում է կռահել, թե ով եւ ինչու եւ ինչ խորհրդակցություններից հետո է նման պատասխանատու որոշում կայացվել, եւ փորձել հասկանալ որքանով էր այն ճիշտ կամ սխալ եւ ինչ հետեւանք կարող է ունենալ մեր երկրի համար:

Ցավալին այն է, որ որոշման իրական պատճառը, խորքային շերտերը քննարկելու փոխարեն տարբեր շրջանակներ զբաղված են ՀՀ պաշտպանության նախարարությանը թիվ մեկ պատասխանատու սարքելով: Այսպես, իհարկե, ավելի անվտանգ է եւ գուցե շահավետ, բայց այս ամենից երկիրը հաստատ չի շահում:

Մի կողմից գուցե այս վիճակում լավ է, որ պատասխանատվությունը եւ չմասնակցելու հիմնավորումը տվեց պաշտպանության նախարարությունը: Պատկերացնում եք ինչ կլիներ, եթե որոշումը հիմնավորեր Էդուարդ Շարմազանով:

Ընդգծենք, որ անդրադառնալով այս խնդրին օրերս Շարմազանովն ասել էր, թե Հայաստանի Զինված ուժերի չմասնակցությունը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին արտառոց չի համարում, ավելին, շատ ավելի բնական է համարում։ «Հիմա կհարցնեք, բա ինչո՞ւ էինք մասնակցում ՆԱՏՕ-ի նախորդ զորավարժություններին։ Նախորդին մասնակցում էինք, որովհետև այն ուներ ավելի շատ բժշկական ուղղվածություն, ռազմական բժշկության ստորաբաժանումներն էին մասնակցում, դրանք հիմնականում հումանիտար խնդիրներ էին լուծում, և Հայաստանից բացառապես ռազմաբժշկական ստորաբաժանումն էր մասնակցում, և որևէ զինվորական գործողություն այնտեղ ներառված չէր։ Մյուս կողմից, նախորդ անգամ Ադրբեջանն ու Թուրքիան չէին մասնակցում զորավարժություններին։ Իսկ Հայաստանի համար երկու հիմնական արտաքին սպառնալիք կա՝ Թուրքիան ու Ադրբեջանը»,- ընդգծել է Շարմազանովը։ Նրա խոսքերով՝ եթե այս անգամ Հայաստանը չի մասնակցում ՆԱՏՕ-ի զորավարժություններին, դա չի նշանակում, որ դադարեցնելու է հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ «Այս տարիների ընթացքում մենք տարբեր ձևաչափերով՝ զինվորական, քաղաքական, մասնակցում ենք ՆԱՏՕ-ի հանդիպումներին։ Հայաստանի ԱԺ-ն ունի ՆԱՏՕ-ի պատվիրակություն»,- ասաց Շարմազանովը։

Պարզ է չէ, որ այս մեկնաբանությունը լսելուց հետո միայն ու միայն թեթեւ շունչ ես քաշում, որ քաղաքական գործիչներն ավելի անհեթեթ եւ Հայաստանի Հարվածող հայտարարություններ չեն արել:

Հակոբ Ասատրյան