Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փաշինյանը և Կոսը քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, նաև վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր Մարթա Կոսը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է Գյումրի Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի ԵՄ-ի հետ․ Կոս Դա ցնցող և շատ օգտակար փորձ էր ԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապետ Ուսանողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. նրա իրավունքը վերականգնվել է Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները ԱՄՆ դեսպանությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Սաուդյան Արաբիայից Վերականգնվելու է Չեսար Օրբելյանի պալատը և եկեղեցին Ատլետիկոն պարտվեց Լոնդոնում, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչ Նոր կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների տրամադրումը իրականացվելու է փոխանակության միջոցով

Փաշինյանը և Կոսը քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, նաև վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցերՄարթա Կոսը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերինԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է ԳյումրիՀայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի ԵՄ-ի հետ․ ԿոսԴա ցնցող և շատ օգտակար փորձ էրԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապետՈւսանողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. նրա իրավունքը վերականգնվել էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարություններըԱՄՆ դեսպանությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Սաուդյան ԱրաբիայիցՎերականգնվելու է Չեսար Օրբելյանի պալատը և եկեղեցինԱտլետիկոն պարտվեց Լոնդոնում, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՆոր կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների տրամադրումը իրականացվելու է փոխանակության միջոցովԻսրայելի կողմից Հարավային Պարսի թիրախավորումը չի համաձայնեցվել Վաշինգտոնի հետ. ԹրամփԼիվերպուլը պատասխան խաղում ջախջախեց Գալաթասարային և դուրս եկավ քառորդ եզրափակիչՄարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է. ՀՖՖՀայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքն սկսվել էՍահմանադրական հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են պարտաճանաչ մասնակցել նիստերինԷնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ ՉելսիիցՌոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններիցԷապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններԻսրայելի հարձակումն Իրանի բնական գազի հանքավայրի վրա «անհասկանալի» է. Չեխիայի վարչապետԿիևն ինտենսիվացրել է հարվածները Կրասնոդարի երկրամասի կոմպրեսորային կայաններինՍանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ Աբովյան քաղաքում գործող պահածոների արտադրամասումԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կայցելի ՀայաստանՎաշինգտոնի գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղություն հաստատելու հնարավորություն է ստեղծել. ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցՀայաստանը միասնական տաղավարով կմասնակցի Միլանում կայանալիք դեղագործական ցուցահանդեսինՍաուդյան Արաբիայի Samref նավթավերամշակման գործարանի տարածքում ԱԹՍ է ընկելՄերձավոր Արևելքի երկրները հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Իրանի հարձակումներըԲջնիի ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգումը մեծացրել է դեպի պատմության հուշարձան զբոսաշրջային հոսքերըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքինՀՀ-ում ԵՄ դեսպանը մասնակցել է կրթության, բարեկեցության և արժանապատվության թեմայով պանելային քննարկմանըՓաշինյանը ցավակցել է Կոբախիձեին Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբՍա մրցաշարից դուրս մնալու շատ ծանր սցենար էրՓաշինյանը հայտարարել է՝ Հայաստանը կաջակցի Իրանին, եթե կարիք լինիՄայր Աթոռը՝ Իլիա Բ-ի հուղարկավորությանն իր մասնակցության մասինԳերմանացի մարզիկը Հայաստանում սահմանել է նոր համաշխարհային ռեկորդԲացահայտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպքԵրկու օլիգարխն էլ ընդամենը բավականին թույլ կառավարիչներ ենՀՀ-ն Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակովՄերձավոր Արևելքում լարվածությունը պահպանվում էԼՂ-ն միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և ՀՀ-ն այն միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է. ՓաշինյանԵՄ-ն հրաժարվել է Ուկրաինային տրամադրված վարկի համար Հունգարիային դատի տալու գաղափարիցԱռողջապահությանը ՀՀ-ում դարձնում ենք ինդուստրիաԱրցախից տեղահանված ավելի քան 34,5 հազար անձ արդեն ՀՀ քաղաքացիություն է ստացել Ալի Լարիջանին միակ մարդն էր, ում հետ միջազգային հանրությունը կարող էր խոսելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հետևելու հիմնանորոգման աշխատանքներինՍևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 33 հողամասում քանդվել է 83 շենք-շինություն. ՎարդապետյանՀայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանային վարժանք կանցկացնիՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողություն` ՄասկատումՕրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Վերլուծական

Ինչպես ներսից կործանել պետությունը

Ստորև ներկայացնում ենք Գնդապետ Դանի նոթերը` Արթուր Արմինի ազատ թարգմանությամբ:

Գնդապետ Դան` ԱՄՆ զինվորական, բանակում ծառայել է 24 տարի: Թոշակի է անցել 1995թ.: Ազգությամբ` հրեա: Պետական կարևոր հետախուզական աշխատանքներ է կատարել Պարից ծոցում, Մերձավոր Արևելքում, Կորեայում և այլն: Վարել է զինվորական կարևոր պաշտոններ և՛ շտաբներում, և՛ «ռազմադաշտում»: Հայտնի է իր բազմաթիվ քաղաքական հոդվածներով: Ունի իր գաղափարակիրների մեծ խումբը, որը զբաղվում է ազգային, ռազմավարական, պաշտպանական ու քաղաքական գլոբալ հարցերով:

Եթե մտադիր եք ծնկի բերել մի հզոր մրցակից երկրի, որի փիլիսոփայությունն ի սկզբանե հիմնադրվել է որպես` ուժեղ, անկախ և ամբողջական, և որը ձեր սեփական երկրի շահերի հակառակորդն է, և դուք չեք ցանկանում այդ երկրին պատերազմով` ռազմական ուժով ծնկի բերել, ապա նման հարցադրման պատասխանը շատ հասարակ է։ Այդ երկիրը ու նրա հասարակությունը պետք է ոչնչացնել ոչ թե դրսից` պատերազմելով, այլ ներսից` փլուզելով։

Թեև, ի տարբերություն ռազմական գործողություններով հաղթանակի, այս տարբերակը պահանջում է մեծ համբերություն ու ավելի երկար կարող է տևել, սակայն հասարակությունը ներսից փլուզելու պատերազմական այս մարտավարության դեպքում վնասը կլինի նույնքա՛ն արդյունավետ, եթե ոչ ավելի շատ: Երբ դուք ընտրում եք «ներսից ոչնչացման» տարբերակը, ապա դուք օգտագործում եք այդ երկրի սեփական ժողովրդին։ Եվ այս դեպքում թե՛ ձեր ռազմական գործողությամբ արյունահեղությունն է բացառվում, թե՛ ձեր ռազմական կամ ֆիզիկական ենթակառուցվածքն է անվնաս մնում։

Յուրաքանչյուր երկրում կան մի քանի կարևորագույն ոլորտներ, որոնք սահմանում ու ձևավորում են հասարակության հասուն քաղաքացիների համոզմունքները և կյանքի ընթացքը։ Հենց այդ ոլորտներն են այն առանցքային կետերը, որոնք պետք է ենթարկվեն հարձակման: Գնդապետ Կլաուզիվիցը (Clausewitz) իր «Պատերազմում» գրքում անդրադարձել է այս հայեցակարգին, թե ինչպե՞ս է պետք հայտնաբերել և կենտրոնանալով հարձակվել ընտրված այն ոլորտների վրա, որոնք հանդիսանում են այդ երկրի հասարակության ծանրության կենտրոնը։ Գրավիտացիայի կամ ծանրության կենտրոնը հենց այն առանցքային կարևորագույն էլեմենտն է, որը վերահսկելու կամ ոչնչացնելու դեպքում դուք առավելագույն վնաս եք պատճառում ձեր հակառակորդին, որը և ձեր վերջնական նպատակին հասնելու համար կարևոր գործոնն է։

Պատերազմի այս տարբերակում, երբ ընտրում եք թշնամի երկիրը «ներսից փլուզելու» մարտավարությունը, ապա առանցքային հարցը պետք է լինի, թե ինչպե՞ս ձևավորել և վերահսկել այդ երկրի բնակիչների միտքը։ Դուք պետք է ձևավորեք ժողովրդի միտքը, վերահսկեք կյանքին նայելու ու այն արժևորելու նրանց բարոյահոգևոր արժեքային համակարգը, որի վրա հիմնված է նրանց կյանքը։ Ձևավորելով ու կերտելով նրանց ընդհանրական միտքը` դուք կարող եք նրանց դեպի դժոխք ճանապարհել։

Կենտրոնների ծանրության վերահսկումով ես կարող եմ իրականացնել երկրի անկումը` «ներսից փլուզելու» ճանապարով։ Դա` նրանց ճշմարտության ընկալման մեզ համար ցանկալի փոփոխությունն է, ապագա սերունդներն են, քաղաքական փիլիսոփայությունն ու ազգայնականության զգացումն է, ինչպես նաև երկրի տնտեսությունն է։ Եթե ուզում ես ձևավորել ճշմարտությունը, ապա պետք է վերահսկել լրատվամիջոցները: Մեր օրերում մարդիկ` հիմնականում մեծամասնությունը, կյանքի մասին իրենց հիմնական ինֆորմացիան և պատկերացումները կլանում են լրատվամիջոցներից (հեռուստատեսություն, մամուլ և այլն)։ Լրատվամիջոցները և հեռուստատեսությունը հատկապես ձևավորում են կյանքի պատկերը։ Եթե այդ պատկերն անընդհատ խեղաթյուրվում է, ապա ժողովուրդն այդ խեղաթյուրումն ընդունում է որպես ճշմարտություն։ Սուտը կամ խեղաթյուրված ճշմարտությունը պետք է անընդհատ կրկնել և հասարակությունն այդ սուտն ի վերջո կընկալի որպես փաստ։

Օգտագործելով հանրային ծրագրերը, ինչպիսիք են` հեռուստատեսությունը, ռադիոն և տպագիր մամուլը, դուք կարող եք ազդել, իշխել և վերահսկել հասարակության ճնշող մեծամասնության միտքը` ձե՛ր ընտրած ցանկացած բնագավառում։ Այս կործանարար ազդեցությունը պետք է ներառի «մեկ փլուզող խումբը մյուսի նկատմամբ բորբոքելու» ռազմավարությունը, որպեսզի հասարակության մեջ առաջանան ներքին տարաձայնություններ։ Անհրաժեշտ է նաև տարածել վարկաբեկող նյութեր, անհրաժեշտ է խարխլել ազգային արժեքներն ու նրա բարոյական սկզբունքները, ոչնչացնել ցանկացած հզոր հոգևոր հիմք և ստեղծել` լոյալություն ազգային յուրահատուկ մշակույթի նկատմամբ։ Սա շատ ավելի հեշտ գործ է, եթե ձեր թիրախային լսարանում շատերն արդեն դարձել են ծույլ, վատ կրթված, վատ տեղեկացված, չմտածող ու անտարբեր։

Ձևավորել ապագա սերունդներին, վերահսկել դասագրքերը, դպրոցները: Աստիճանաբար ուսուցանել այն երեխաներին, որոնք համակրում են ձեր սկզբունքներն ու փիլիսոփայությունը։ Ապագա սերունդներին պետք է դարձնել մտքով, մարմնով ու հոգով թույլ։ Խուսափեք դասավանդման ժամանակ երեխաներին տալ հիմնական փաստեր իրենց իսկ պատմությունից և սահմանադրական իրավունքներից։ Սովորեցրեք նրանց, որ բնական ագրեսիան սխալ է, իսկ հլու հնազանդությունը ճիշտ է։ Նրանց պետք է սովորեցնել, որ բարոյական արժեքների հիմքերին հետևելը թուլություն և ստրկություն է, որից պետք է խուսափել` հանո՛ւն ազատության։ Նրանց նաև պետք է ներշնչել, որ վերանայեն իրենց հայրենասիրության հին հայեցակարգը, և ընդունեն ձե՛ր տեսակետները։

Սովորեցրեք նրանց դեն նետել հին արժեքներն ու ավանդույթները, անվանակոչելով այն` «ի շահ զգայունության»։ Զգուշորեն համոզեք նրանց, որ, ի վերջո, իրենց հին ավանդական հավատալիքների պատճառով դուք չեք ուզում վիրավորել որևէ մեկին, այլ ցանկանում եք միայն կրթել։ Ներշնչեք նրանց, որ ատրճանակները վտանգավոր են, որ դրանք սոցիալապես անընդունելի չարիք են հասարակության և հատկապես երեխաների համար։

Ձևավորել քաղաքական փիլիսոփայություն` ներթափանցելով կառավարություն: Ձեր փլիսոփայության համակիրներին պաշտոններ տվեք և բարձրացրեք նրանց բոլոր մակարդակներում` որքան բարձր, այնքան լավ, որպեսզի նրանք իշխեն և ուղղորդեն երկիրը բոլոր ուղղություններով, հասարակությանը խոստանալով լուծումներ և լավ կյանք։ Աստիճանաբար ավելացնելով վերահսկողությունը և կառավարության կախվածությունը ձեզանից` փոխեք օրենսդրության նկատմամբ վստահությունը։

Նշանակելով կոռումպացված դատավորների, որոնք չենք գործի Սահմանադրության շրջանակներում, նպաստեք, որ հասարակության մեջ ծնվի անպատժելիության մթնոլորտ, անվստահություն, դժգոհություն, և որ ամենակարևորն է` անհուսության զգացողություն։

Եթե կարողացել եք թափանցել և հասնել երկրի բավականին բարձր պաշտոնական դիրքերի, ապա ամենաբարձր մակարդակներում կարող եք նաև բյուջետային կրճատումների միջոցով թուլացնել այդ երկրի բանակը։ Երկրի բանակի համար ավելացրեք ավելնորդ սահմանափակումներն ու պարտավորությունները, ստեղծեք զինվորների համար նվաստացնող մթնոլորտ, և դրանով դուք կարող եք բարոյալքել բանակը թե՛ հոգեբանորեն և թե՛ արդյունավետության առումով։ Մի երկիր, առանց ուժեղ բանակի` անպաշտպան է ու խոցելի, և նման է` ճիրաններ ու ժանիքներ չունեցող վագրի կամ պոզեր չունեցող ցուլի։

Հզոր ազգը, հասարակությունն իր հիմքում ունի իր եզակի մշակույթն ու լեզուն։ Ապազգայնացնելով հասարակությանը` «ջրիկացրեք» նրա մշակույթն ու լեզուն։ Անցյալի նրանց ազգային հերոսները պիտի վարկաբեկվեն ու դառնան անկարևոր, նրանց վարքը պիտի քննադատվի, որպեսզի նրանք հասարակության, հատկապես երիտասարդության համար չդառնան հերոսության օրինակներ։

Մշակույթ ստեղծողներն ու ազգային սրբությունները պիտի վարկաբեկվեն։ Հարված հասցրեք լեզվին` խեղելով այն։ Մշակույթն ու լեզուն են, ի վերջո, միավորում ժողովրդին. եթե դուք կարողանաք շահարկել այդ երկու կարևորագույն տարրերը օրենսդրական գործողությունների և սոցիալական ճնշման միջոցով, ապա դուք կարող եք ցանկացած երկրի հիմքերը թուլացնել։ Ի վերջո, ազգայինից հրաժարումը և բազմաբնակարան մշակութային հայեցակարգը` հասարակությանը տանում է դեպի մահաբեր թուլացում։
Ձևավորել տնտեսությունը որպես ծախսարար` ծախսե՛լ, ծախսե՛լ և ծախսե՛լ, հարկե՛ր, հարկե՛ր և հարկե՛ր` սա պիտի լինի «ներսից փլուզելու» ձեր ծրագիրը։

Երկիրը հզոր է, երբ այն տնտեսությամբ և ֆինանսապես անկախ է։ Նման երկրում ժողովուրդը շատ պահանջներ չունի իր կառավարությունից, իսկ երբ ազատ ժողովուրդը կախվածություն չունի կառավարությունից, նշանակում է` կառավարության իշխանությունը և վերահսկողությունը սահմանափակ են։ Օրենքի և օրինականության հիմքով պետական գանձարանից վերցրեք հնարավորինս մեծ գումարներ և իրականացրեք երկու կարևոր նպատակ։

- Առաջինը` դուք պետք է հանրային և մասնավոր բիզնեսը, որոնք ունեն կանոնակարգված օրենքներ, դնեք պետությունից ուժեղ կախման մեջ, որից հետո սկսեք թելադրել նոր պայմաններ։

-Երկրորդ` երկիրը պետք է դնել ‹‹պարտքի տակ›› և նվազեցնելով դրամային արժույթի արժեքը` խափանել տնտեսության զարգացումը։

Եվ, իհարկե, աջակցելով բոլոր ծախսերը, դուք այս գործընթացը պետք է ներկայացնեք, թե իբր կառավարության կողմից կատարվող շահեկան նպաստների դիմաց ժողովուրդը պետք է ‹‹ներդրում անի››, և դուք դրանք պետք է բերեք հարկային դաշտ ու հարկեք նրանց։ Սրանով դուք գողանում եք հասարակության աշխատավորի գրպանի փողը, և միաժամանակ նրանց անկախությունը։ Ի վերջո, եթե դուք բավարար չափով, անընդհատ, բարձրացնում եք հարկերը և ապրանքների արժեքը, մյուս կողմից ավելացնում եք երկրի արտաքին պարտքը, ապա դուք կարող եք ֆինանսապես այն աստիճան ճնշել ժողովրդին, որ ստրկությունից ծանրաբեռնված երկիրը ենթարկվի փլուզման:

Հիշատակված համակարգային այդ մի քանի կենտրոնների ծանրության առանցքները ենթարկելով մանիպուլիացիայի և խելացի ուղղորդումների` դուք կարող եք համբերությամբ, ժամանակի ընթացքում իրականացնել նույնիսկ ամենահզոր երկրի կործանումը` օգտագործելով իր իսկ քաղաքացիներին։

Այս ամենի հեգնանքը կայանում է նրանում, որ ընդամենը մի քանի սերունդների ընթացքում ձեր կողմից ուսուցանված զանգվածները համոզված կլինեն, որ լուսավոր ապագա կերտելու այս հնարավոր ուղին, որը դուք եք ձևավորել նրանց կործանելու համար, մարդկության համար լավագույն լուսավոր ճանապարհն է, և նրանք միշտ կերազեն նման ուղևորության համար։ Եվ դուք «երկիրը ներսից փլուզելու» այս մարտավարությամբ կկարողանաք վերահսկել ձեր հզոր մրցակցին ու առանց մի կրակոցի ու առանց մեկ կաթիլ արյան կոչնչացնենք նրան:

nt.am