Հայաստանի շոգն իրոք, խնդիր է, բայց ոչ շատ մեծ. Օգե Հարեյդեն
Ֆուտբոլի Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Օգե Հարեյդենն այսօր մամուլի ասուլիս է տվել՝ խոսելով Հայաստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպման մասին:
Նա ընդգծել է, որ Լեհաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակից հետո թիմում հրաշալի մթնոլորտ է տիրում.
«Կարողացանք առաջ անցնել Ռումինիայից: Եթե կարողանանք շարունակել խաղալ այսպես, ապա մեզ կհաջողվի որոկավորվել աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին: Մեր թիմի հայտացուցակում գտնվող բոլոր ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են: Մենք ունենք մի շարք խաղացողներ, որոնք չեն խաղացել Լեհաստանի դեմ խաղում եւ շատ թարմ են: Սակայն կան նաեւ խաղացողներ, որոնք շատ հաջող են հանդես եկել լեհերի դեմ: Այսօրվա մարզումից հետո կկողմնորոշվենք մեկնարկային կազմի հարցում: Այս թիմերը բավական հաճախ են խաղում իրար հետ: Կոպենհագենում մենք ունեինք առավելություն: Հայաստանի հավաքականն ունի տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ: Ինչպես բոլոր զարգացող երկրներում, Հայաստանում եւս կան լավ ֆուտբոլիստներ: Հայերը նաեւ հաջող են խաղում տնային խաղերում: Նրանք ունեն Հենրիխ Մխիթարյան, որը հրաշալի խաղացող է: Նա հաջող է հանդես եկել Գերմանիայում եւ Անգլիայում:Բնականաբար, չեմ ասի, թե վաղն ինչ մարտավարությամբ ենք խաղալու: Չեմ կարող բացահայտել բոլոր գաղտնիքները»:
Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչն անդրադարձել է նաև երևանյան շոգին.
« Հայաստանի շոգ եղանակն, իրոք, խնդիր է, բայց ոչ շատ մեծ: Ժամը 18:00-ից հետո արդեն շատ շոգ չէ»:
Հայաստան – Դանիա խաղը կկայանա սեպտեմբերի 4-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն