Մագնուս Կառլսենը սպիտակ խաղաքարեր ընտրեց Լեւոն Արոնյանի համար
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր կմեկնարկի շախմատի տղամարդկանց աշխարհի գավաթի խաղարկությունը:
Մասնակից 128 շախմատիստները նոկաուտ մրցակարգով կորոշեն ոչ միայն հաղթողին, այլեւ եկող տարի նախատեսած հավակնորդների մրցաշարի վերջին մասնակցին:
Այս տարի անչափ լարված պայքար է սպասվում շախմատի գավաթի համար, քանի որ թեկնածուների մեջ է նաեւ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Հենց նա էլ վիճակահանությամբ պարզել է, թե մասնակիցները որ գույնի խաղաքարով են սկսելու առաջին փուլը:
Հայաստանի առաջատար Լեւոն Արոնյանը կմեկնարկի սպիտակներով: Մեր գրոսմայստերը առաջին փուլում քննության կենթարկի հարավաֆրիկացի Դենիել Կոուդերիին:
Մեր երկրորդ մասնակից Հրանտ Մելքումյանը ռուսաստանցի Բորիս Գրաչեւի հետ պայքարը կսկսի սեւ խաղաքարերով: Հայաստանի նախկին չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանն առաջին պարտիայում հանդես կգա սպիտակ գույնով: Նրա մրցակիցն է իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնը:
Ամերիկահայ շախմատիստներ Սամուել Սեւյանը եւ Վարուժան Հակոբյանը նույն խաղաքարերով կմրցեն համապատասխանաբար Գերմանիայի ներկայացուցիչ Լիվիու-Դիտեր Նիսիպեանուի եւ կանադացի Անտոն Կովալյովի հետ:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն