Պատերազմից խուսափող, «անգյալության» ձգտող էլիտաներն իրենց ժողովուրդներին տանում են ոչնչացման
Քաղաքագետ Էդգար Էլբակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
• Վստահ եմ՝ շատերիդ է հայտնի «Կնքահայրը» ֆիլմի այս դրվագը, որտեղ Վիտո Կորլեոնեն խոստովանում է փոքր որդուն, որ նրան պատկերացրել է այլ կյանքով՝ պետական գործչի՝ սենատորի, նահանգապետի…
• Սա գեոպոլիտիկ իմաստով «հարավային» աշխարհին, դիցուք՝ մեքսիկացիներին, պորտուգալացիներին, իտալացիներին, հույներին, հայերին, արաբներին ու այլ անկյալ/«անգյալ» մշակույթներին բնորոշ դասական երևույթ է, երբ կյանքի պայքարը դիտարկվում է մեկ սերնդի շրջանակներում, երբ կա խաբկանք, թե մեկ սերնդի վաստակածը կարող է հավիտենապես հերիքել մյուսներին։
• Նույն կերպ Հայաստանի ներկա պետության արցախյան դինաստիան, որ ազատագրել էր Արցախը, ցանկանում էր զիջումների գնով հասնել նրան, որ ԼՂ հարցի «բեռը» (sic!) չմնա հաջորդ սերունդներին։ Գրո՜ղը տանի, իսկ ի՞նչ պիտի անեին այդ դեպքում հաջորդ սերունդները, եթե ոչ հայրերի պայքարը շարունակելը։ Զուտ ծնվեի՞ն, հաց ուտեի՞ն, արտաթորեի՞ն, բազմանայի՞ն ու մեռնեի՞ն։
Նման իմաստազուրկ կյանք հնարավոր է վարել աշխարհի շատ ու շատ այլ անկյուններում։
• Եթե Հայաստանը չէր առաջարկելու յուրատեսակ իմաստ իր քաղաքացիներին, եթե «մաֆիոզը» որդուն առաջարկում է «սենատոր» դառնալ, ուրեմն որդին ո՛չ մեկը կլինի, ո՛չ մյուսը, ինչպես այսօրվա ՀՀ քաղաքացիները, որ «Ղարաբաղը տվեցին», բայց միևնույնն է՝ «հանգիստ չեն ապրում»։
• Աշխարհում ամենաշատ պատերազմներ եղել են այն վայրերում, որոնք այսօր ամենազարգացածն են։ Սա այնքան հանրահայտ գիտական ճշմարտություն է, որ «գիտունիկի» պես հիշատակելն անգամ ամոթ եմ համարում։ Գարեգին Նժդեհը հենց սա նկատի ուներ, երբ ասում էր, որ «պատերազմներն են օրօրել մարդկութեան մանկութիւնը եւ ո՛չ խաղաղութիւնը, որը բնական վիճակը չի եղել, այլ` պատերազմների կարճատեւ դադար միայն: Աշխարհը կառավարում է հակամարտութեան օրէնքը»։
• Պատերազմից խուսափող, «անգյալության» ձգտող էլիտաներն իրենց ժողովուրդներին տանում են ոչնչացման»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին