Ես չեմ հասկանում, Հայաստանի իշխանություններն իրենց լիազորությունները փոխանցել են Իրանի և Ադրբեջանի իշխանությունների՞ն
Հիշո՞ւմ եք, թե ինչպիսի համառությամբ Հայաստանի իշխանությունները փորձում են մեզ ապացուցել, որ թուրք-ադրբեջանական ուժերի կողմից բռնազավթված Գորիսի և Կապանի միջև ընկած հատվածը պատկանում է Ադրբեջանին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ու հավելել.
«Ասեմ ավելին՝ իրանական բեռնատարների տեռորի հետ կապված,ՀՀ ֊յան իշխանավորները խորհուրդ տվեցին Իրանին և Ադրբեջանին հարցը կարգավորել իրար մեջ:Սա նույնիսկ զավեշտ չէ,այս կեցվածքը իրականում նույնիսկ որակավորում չունի։
Այժմ ադրբեջանցիները ահաբեկում են արդեն մեզ, հետաքրքիր է,կրկին խորհուրդ կտաք ,որ Իրանն ու Ադրբեջանը կարգավորե՞ն հայկական ավտոբուսների և բեռնատարների խնդիրները:
Ես չեմ հասկանում, Հայաստանի իշխանություններն իրենց լիազորությունները փոխանցել են Իրանի և Ադրբեջանի իշխանությունների՞ն: Ես լրջորեն եմ հարցնում։
...
Ադրբեջանցիներն Գորիս-Կապան ճանապարհին էքսկավատորային դույլով վնասել են հայկական բեռնատարը։
▪️Մյուս բեռնատար մեքենաների վարորդներին երկար ժամանակ ստուգել ու ահաբեկել են:
▪️Ջիպերով մոտեցել են նրանց և ասացել. «Եթե հաջորդ անգամ չկանգնեք, հենց մենք կասենք՝ կրակելու ենք»:
▪️Այդ իսկ պատճառով, այսուհետ ընկերությունը կփոխադրի ապրանքները միայն Տաթևի շրջանցումով: Այս ճանապարհն է, որ կարող է ելք դառնալ այս իրավիճակից, կարծում է փորձագետը:
▪️Բայց 20 տոննայանոց ծանր բեռնատարները չեն կարողանա անցնել այնտեղով: Արդյունքում դրանք պետք է կանգնեցվեն Մեղրիում, բեռը պետք է վերաբեռնվի 10 տոննայանոց բեռնատար մեքենաների վրա:
▪️Ուղևորատար մեքենաները պետք է ուղղորդվեն նույն ճանապարհով: Եթե դա չկ


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ