Արժանի՞ ենք այսպիսի ղեկավարություն ունենալ, իհարկե արժանի ենք. Վարդանյան
Այսօր հայտնի «երգիծաբան» նախարարն ասում է` ի՞նչն է վատ, ամեն օր հաց ենք ուտում, քնում, արթնանում... Երևի պետք է շնորհակալ լինենք, որ լուսաբացին արևը դուրս է գալիս, երեկոյան` մայր մտնում: Արժանի՞ ենք այսպիսի ղեկավարություն ունենալ: Իհարկե արժանի ենք: Բողոքու՞մ եք: Մի´ բողոքեք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Թեհիմա Վարդանյանը։
«Հետընտրական շրջանում հաշտ չեմ ինքս ինձ հետ: Փորձում եմ տրամաբանել, մարսել, հասկանալ` ի՞նչ տեղի ունեցավ: Փաստորեն` ժողովրդական ասացվածքը` «նույն գետը երկրորդ անգամ չեն մտնում», սխալ է: Մենք ոչ թե նույն գետն ենք մտել, այլ նույն ճահիճը, որն օրըստորե կլանում է:
Այսօր հայտնի «երգիծաբան» նախարարն ասում է` ի՞նչն է վատ, ամեն օր հաց ենք ուտում, քնում, արթնանում... Երևի պետք է շնորհակալ լինենք, որ լուսաբացին արևը դուրս է գալիս, երեկոյան` մայր մտնում: Արժանի՞ ենք այսպիսի ղեկավարություն ունենալ: Իհարկե արժանի ենք: Բողոքու՞մ եք: Մի´ բողոքեք: Ձեր ընտրության կամ անտարբերության արդյունքն է: 2018-ի ընտրություններից հետո ընկալելի էր, չգիտեիք` ինչի հետ եք բախվում: Այժմ ինչի՞ց եք բողոքում: Լավ, ո՞րն է լինելու եզրագիծը, ի՞նչն է սթափեցնելու...»,- գրել է Վարդանյանը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին