Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերեն Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Մալթայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հանդիպումը Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Անահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետ Հաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը ԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալ Տեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունը Կգործի միջազգային չափորոշիչներին համապատասխան որդեգրման մեկ իրավական ակտ, որը կբխի երեխայի լավագույն շահերից ԵՄ խորհուրդը վերջնական հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրային արտոնությունների կարգավորման առաջարկին ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին

Մանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերենՀայաստանի ԱԳՄԱ նախարարի և Մալթայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հանդիպումըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱնահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետՀաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակումԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունըԿգործի միջազգային չափորոշիչներին համապատասխան որդեգրման մեկ իրավական ակտ, որը կբխի երեխայի լավագույն շահերիցԵՄ խորհուրդը վերջնական հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրային արտոնությունների կարգավորման առաջարկինՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ. Դմիտրի ՊեսկովԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Հայաստանը չի զիջելու իր շահերը Ռուսաստանին՝ հանուն գազի գնի (տեսանյութ)Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըԿառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրըԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկ կտա ԱրգենտինայինԵրկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունիցՇիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայականՀայաստանում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձՈրպեսզի ՀՀ-ից դուրս գա բացարձակապես բարձր որակի արտադրանքՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենԹուրքիայի հետ մոտ ապագայում բացելու ենք սահմանը, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ. Ալեն ՍիմոնյանԻրանում քննադատում են Արաղչիի՝ ԱՄՆ հատուկ բանագնացի հետ հանդիպումը Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում «Առինջ մոլ»-ի տնօրենի տանըԴիվերսիոն մտադրության իրականացումը խափանվել է նախապատրաստական փուլումՄիջամտել են ոստիկաններըԱրարատ Միրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերըԲացառիկ հանդիպում կինոյի լեգենդ Ջեյմս Քամերոնի հետՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՊայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող. ՀՀ ՊՆԱնահիտ Ավանեսյանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացած քննարկմանըՔրեական ու համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերելԿառավարության դեկտեմբերի 30-ի որոշումը համապատասխանեցվեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի դրույթներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարի և Բենինի ԱԳ նախարարի հանդիպումըԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են բանակցությունները, սակայն տարաձայնությունները պահպանվում ենԳրիպի շրջանառության ակտիվացում է սպասվում․ պատվաստվել կարելի է անվճարՀայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենումԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀայաստան-Եվրամիություն գործընկերությունը զարգանում է արագ և ավելի ամուր է, քան երբևէ. Ֆոն դեր ԼայենՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը «Խաղաղության միջոցով բարգավաճում․ ներդրումներ Թրանս-Կասպյան առևտրային երթուղում և ԹՐԻՓՓ-ում» թեմայով հանդիպմանըԱյց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցԴատարանը ժամանակավորապես վերականգնել է լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տունՀայտնի են Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի մրցակիցները Օլիմպիադայի 8-րդ տուրումԱրտասահմանյան բանկերի քարտապաններից հափշտակել է 8 մլն 300 հզր դրամ, փոխանցել ՊԵԿ-ում բացված հաշվեհամարինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ (տեսանյութ)Հայաստանը ձգտում է COP17 համաժողովը դարձնել հարթակ, որը կամրջում է հանձնառություններն ու դրանց իրականացումըՍի Ծինփինը ժամանել է ԱՄՆ, Թրամփն անձամբ է դիմավորել նրան
Կարծիք

Եթե գոնե այսօր դա չվերականգնենք, վազգենսարգսյանական 21-րդ դարը մերը չի լինելու. Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որը վերնագրել է. «Հայաստանի թշնամիների և ազգային դպրոցի կարեւորության մասին»:

Նա, մասնավորապես, նշել է.

«• Երբ Հայաստանի Հանրապետության (1918-1920 թթ․) քաղաքական առումով հայաստանյան/ազգայնական գործիչները հարց էին ուղղում լուսավորության և արվեստի նախարար Նիկոլ Աղբալյանին, թե ինչու է վերջինս մինիստրությունում և դպրոցներում պաշտոններ տալիս հակադաշնակացական/հակապետական տարրերին, առաջին հերթին՝ հայ բոլշևիկներին և էսսեռներին, վերջինս պատասխանում էր, որ ըստ հանրապետական կարգի՝ բոլորը հավասար են օրենքի առաջ։ Չնայած իր անուրանալի գիտական վաստակին՝ Ն․ Աղբալյանը վռնդվեց պաշտոնից այն բանից հետո, երբ «օրենքի առաջ հավասար» բոլշևիկները, օգտագործելով ա՛յդ թվում դպրոցներում իրենց ստեղծած ցանցը, 1920 թ․ մայիսին ապստամբություն բարձրացրին։

• Կա Վիգեն Չեթերյան անունով մի «գիտնական»։ Հաճախ հենց վերջինիս անգլերեն խզբզանքների միջոցով է արտաշխարհը կարդացել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին։ Ներկայումս այս անձը, որպես արևմտյան նեոգաղութատիրական ցանցի անդամ, ղեկավարում է մի խումբ, որ զբաղվում է վերջին պատերազմի հետաքննությամբ, ասել է թե՝ բաց հետախուզական տեղեկություններ է հավաքում ՀՀ զինված ուժերի մասին՝ դրանք փոխադրելով արևմուտք, այնտեղից էլ՝ ըստ ամենայնի, համապատասխան խողովակով Թուրքիա։ Այս «գիտնականը» 2017 թ․-ին իր մի «գիտական» հոդվածում գրում է․ «1993 թ․ ապրիլին հայ մարտիկները մտան Քյալբաջարի տարածք, որն ադրբեջանական շրջան է՝ տեղակայված Ղարաբաղի և բուն Հայաստանի միջև» (The Last Closed Border of the Cold War: Turkey–Armenia, Journal of Borderlands Studies, 32:1, 71-90, DOI: 10.1080/08865655.2016.1226927)։

• Հայաստանի թշնամի մերօրյա «հայ բոլշևիկները», որ իրենց հորջորջում են «լիբերալներ», այսօրինակ տեքստերը մշտապես գրել են ամենայն հանգստությամբ՝ թաքնվելով «ակադեմիական ճշմարտության» հետևում։ Իսկ գիտե՞ք, ինչ ռեակցիա կտան այս «լիբերալները», եթե մենք՝ ազգային դասի ներկայացուցիչներս, նրանց կենսագրությունը գրենք այսպես՝ «նրա ծնունդին նախորդել էր իր հոր սերմնաժայթքումն իր մոր արգանդի մեջ»։ Չէ՞ որ դա էլ է ակադեմիական ճշմարտություն։ Այո՛, իրավացի եք, եթե մենք նման բան անենք, նրանք բոզալաց կդնեն՝ ճամարտակելով, որ դա իրենց ինքնասիրության, անձի արժանապատվության և անձնական կյանքի ոտնահարում է։ Իսկ իրենք, «չգիտես» ինչու, երբեք հոգ չեն տարել Հայաստանի ինքնասիրության, պետական արժանապատվության և հավաքական կյանքի անվտանգության մասին։

• Իսկ հոգ չեն տարել, որովհետև նրանք քաղաքական հայեր չեն, ինչպես քաղաքական հայեր չէին ավիսնուրիջանյաններն ու խաչիկմուղդուսիները, որոնց նորօրյա բաստարդներն այսօր զավթել են հայոց գահը և իրենց քաղաքական նախնիների պես ոչնչացնում են Հայաստանը։ Նորանկախ Հայաստանի (1991-2018 թթ․) միակ էական խնդիրը, որ նա չկարողացավ լուծել, ո՛չ երևակայական անարդարությունն էր, ո՛չ «կոռուպցիան», ո՛չ սոցիալական բնակարանաշինության անվան տակ հարուստներին է՛լ ավելի հարստացնելը, այլ Նիկոլ Աղբալյանի սխալից դաս քաղելը և Հայաստանի հոգևոր սահմանները նրա հոգևոր թշնամիներից ապահովելը։ Միակ էական խնդիրը հասկանալն էր, որ Հայաստանն ստեղծվում է որպես հայության քաղաքական նախագիծ՝ նպատակ ունենալով արդար ընդարձակման և հանրային բարգավաճման տանել հայերի հայրենիքը, ոչ թե կրկնօրինակել այլոց՝ վաղուց գոյություն ունեցող հայրենիքները։

• Այս գիտակցմանը հնարավոր կլիներ հասնել ոչ թե «պայծառ երիտասարդներին» աշխարհի լավագույն համալսարաններ ուղարկելով, որոնց մի մասն անաղուհացի պես վերջում ուրացավ դա, այլ բուն Հայաստանում սուվերեն հասարակագիտական դպրոցներ ստեղծելով։ Միջնադարից հետո Հայաստանի տարածքում հայոց դպրոցների ինստիտուցիոնալ շարունակականության ավանդույթը խզվել է, և եթե գոնե այսօր դա չվերականգնենք, վազգենսարգսյանական 21-րդ դարը մերը չի լինելու, որովհետև 21-րդ դարի ավարտին մենք չենք լինելու»։