Սեպտեմբերր 21-ին ի՞նչն եք պատրաստվում մեծ շուքով նշել՝ ֆիկտիվ անկախությու՞նը, ֆեյք պետականությու՞նը. Վահե Դավթյան
Սեպտեմբերր 21-ին ի՞նչն եք պատրաստվում մեծ շուքով նշել՝ ֆիկտիվ անկախությու՞նը, ֆեյք պետականությու՞նը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վահե Դավթյանը:
«Աշխարհում կան բազմաթիվ դե֊յուրե պետություններ, որոնք դե֊ֆակտո ընդամենը տարածքներ են՝ պետականության ատրիբուտներով։ Պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ 2018֊ին մենք բռնեցինք այդպիսի պետությունների շարքը համալրելու ուղին, իսկ 2021֊ի հունիսին վերջնականապես հաստատեցինք մեր՝ հակապետական ժողովուրդ լինելու փաստը։
Միաժամանակ, ի վիճակի չլինելով պաշտպանելու սեփական տարածքային ամբողջականությունն ու մսխելով ինքնիշխանությունը՝ մենք որևէ բարոյական իրավունք չունենք անկախություն տոնելու։
Առավել ևս իրավունք չունենք ազգովի որևէ բան տոնելու, քանի դեռ 5000 զոհվածների վրա հողը չի նստել (գոնե սպասեք՝ տարին անցնի)։
Հաշվի առնելով այս ամենը՝ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում անցկացվելիք տոնակատարությունը իրենից հերթական սատանիստական օրգիա է ներկայացնելու»,- գրել է Դավթյանը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին