Ո՞ր արժանիքի համար է ՀՀ Առողջապահության նախկին փոխնախարարը հիմա էլ նշանակվել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ. էտքան մո՞տ են էս ոլորտները
Օրեր առաջ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արտյոմ Սմբատյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնում։ Նիկոլենց օրոք նորմալ է, երբ մի անպետք ուսապարկին վերցնում ու դնում են մեկ ուրիշ տեղ ու կապ չունի, որ առողջապահությունն ու հարկայինը դրանք շա՜տ տարբեր ոլորտներ են ու չի կարա մարդը էս տարիքում համ բժշկական ավարտած լինի, կամ ասենք տնտեսագիտական։ Բայց դե սրանց օրոք ամեն բան էլ հնարավոր է։
Մարդ ապշում ա ուղղակի. լավ, կթվարկե՞ք գոնե մի արժանիք, որի համար ջահելին նման պատասխանատու պաշտոն եք վստահել։ Էն, որ ինքը նիկոլի հավատարիմ ծառան ա, դա արժանիք չի, դա մեռնելիք ա։ Ի դեպ, Սմբատյանը նախքան առողջապահության փոխնախարար նշանակվելը, 9 ամիս եղել է Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար և քանի որ չէր համապատասխանում պաշտոնի պահանջներին ու չէր կարող նշանակվել այդ պաշտոնում, Թորոսյանն ամեն ինչ արեց իր ընկերջը փոխնախարար դարձնելու համար։
առողջապահության նախարարությունում։ Ստացվում ա, որ 9 ամիս բարձր պաշտոն զբաղեցնող Սմբատյանի պաշտոնավարում էր ապօրինի է: Երևի հիմա այս արժանիքի համար են տարել ՊԵԿ։
Ասում են էս վերջրես սրան պարգևատրել էլ են։ Էլի մութ ու անհասկանալի ա, թե որ արժանիքի համար։ Հասկանում եք չէ, Հայաստանի անունից սրանց մեդալներ են տալիս, Հայաստանի կառավարությունում գործի են տեղավորում ու միլիոնների աշխատավարձ տալիս, բայց ՀՀ քաղաքացին չգիտի, թե ովքեր են սրանք ու ինչ արժանիքներ ունեն։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ