Մինչ Նիկոլ Անհողը թուրքերի հետ խաղաղություն է քարոզում, Ալիևը հայերին անվանում է «դև» և «ատելի թշնամի»
Շուշիում գտնվող Ադրբեջանի բռնապետը մասնակցել է հինգ աստղանի հյուրանոցի հիմնարկեքին, որի ժամանակ հայտարարել է, որ այդ տեղում ատելի թշնամին, այսինքն հայերը, կառուցում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի շենքը, որը նա անվանել է դևի որջ և որը նա ոչնչացրել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Սա այն Ալիևին է, որի հետ նրա դեմ ծնկած և կապիտուլյացիոն ակտը ստորագրած Նիկոլն առաջարկում է հայերին նորմալ հարաբերություններ հաստատել և հարևանություն անել...
Նիկոլ Անհողը շատ լավ հասկանում է, որ իր առաջարկած թեզերն ուղղակի անհետաքրքիր են Բաքվում և քանի որ այդ թեզերի հասցեատերերից մեկն՝ ադրբեջանցիները, ուղղակի ցանկություն չունեն նորմալ հարաբերություններ հաստատել հայերի հետ, ավելին, Իլհամն առիթը բաց չի թողնում, որպեսզի ծաղրի և վիրավորի հայերին, ապա Նիկոլի խաղաղասիրությունն ավելի շատ դիտվում են որպես քծնանք, վախկոտություն և նվաստացում Բաքվի առաջ...
Նիկոլի՝ թուրքերին ուղղված խաղաղասիրական կոչերը Բաքվում և Անկարայում դիտվում են որպես հայերի կողմից "ինքնագոլ", որը երբեք դրական արձագանքի չի արժանանա...
Որքան Նիկոլ Անհողը շատ է խոսում թուրքերի հետ լավ հարաբերություններ հաստատելու մասին, այնքան թուրքերն ավելի շատ նախապայմաններ են դնում նրա առաջ այդ հարաբերությունները հաստատելու պահով...», - գրել է Համբարյանը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին