Մամեդյարովը եռակողմ հանդիպման, ԼՂ ստատուս քվոյի ու դրա վերաբերյալ նրանց ծրագրերի մասին
Բաքուն պատրաստակամություն է հայտնել մասնակցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը ԼՂ հակամարտությա խաղաղ կարգավորման հարցով Մոսկվայում, սակայն հստակ ժամկետների վերաբերյալ ժամկետներ դեռ չկան: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասաց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Գաղափարը հնչեցվել է, երբ ես Մոսկվայում էի: Լավրովն առաջարկեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում անցկացնել: Ես ասացի, որ պատրաստ եմ», - ասաց Մամեդյարովը:
Նրա խոսքերով, մոտավոր ժամկետները դեռ չեն քննարկվել: «Դա ժամանակացույցերի ճշտում է պահանջում: Դեռ ժամկետների վերաբերյալ հստակ առաջարկներ չենք ստացել, բայց մեր սկզբունքային համաձայնությունն առկա է», - ասաց նա:
Ադրբեջանի արտգործնախարարը նաև հայտարարեց, թե իբր ԼՂ ստատուս քվոն ոչ մեկին չի բավարարում:
«Բոլորը հասկանում են, որ գոյություն ունեցող ստատուս քվոն ոչ մեկին չի բավարարում, բացի, հնարավոր է, հայկական կողմից: Մենք, իհարկե, գոհ չենք, որ 20 տարիների ընթացքում «օկուպացված տարածքներն ազատագրվում են», ցավոք, պատերազմի ուժով»:
Ըստ նրա, պետք է քիչ-քիչ «սրբել սեղանը» խնդիրներից: Իսկ հարցին՝ թե որոնք են այդ խնդիրները, ասաց. «Գլխավոր խնդիրը հայկական զորքերի առկայությունն է Ադրբեջանի «տարածքում»: Առաջին հերթին պետք է ասել, որ զինվորները պետք է վերադառնան զորամասեր և այդ ժամանակ դա հսկայական հնարավորություններ կբացի և դա պլանի մի մասն է», - ասաց Մամեդյարովը:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից