ԱԱ. Լեւան Բերիանիձեն կիսաեզրափակիչում է
125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն Փարիզում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է։
Հայաստանի ներկայացուցիչը քաառորդ եզրափակիչում գոտեմարտեց Ղրղզստանի ներկայացուցիչ Այալ Լազարեւի հետ եւ հաղթեց 4։1 հաշվով։
Առաջին մրցափուլում Լեւան Բերիանիձեն որեւէ հնարավորություն չտվեց մրցակցին եւ մրցափուլն ավարտեց 3։0 հաշվով։ Երկրորդ մրցափուլում Լեւան Բերիանիձեն եւս մեկ միավորով առաջ անցավ հաշվի մեջ, սակայն պասիվության նկատողություններով մեկ միավոր զիջեց Ղրղզստանի ներկայացուցչին՝ գոտեմարտն ավարտելով 4։1 հաշվով:
125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ մտել էր առանց գոտեմարտելու։ Լեւան Բերիանիձեի մրցակից Սլովակիայի ներկայացուցիչ Սոսլան Գագլոեւն չներկայացավ գոտեմարտին եւ հաղթանակը մեխանիկորեն տրվեց Լեւան Բերիանիձեին։
Կիսաեզրափակիչում Հայաստանի վրացի ներկայացուցիչը կհանդիպի Վրաստանի ներկայացուցիչ Գենո Պետրիաշվիլիի հետ։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն