Իսկ մի օր գոնե խոսելո՞ւ ենք հայկական ակումբային ֆուտբոլի խայտառակության մասին
Ադրբեջանի չեմպիոն, «Ղարաբաղ» անվամբ ֆուտբոլային թիմը հայտնվեց Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում:
Հարավային Կովկասի երկրներից առաջինն Ադրբեջանին հաջողվեց նման հաջողության հասնել: Իսկ գոնե հիմա մենք համարձակություն կունենա՞նք անդրադառնալ հայկական ակումբային ֆուտբոլին, թե՞ ոչ:
Գոնե հիմա կփորձե՞նք հասկանալ, թե ինչու Հայաստանի չեմպիոնը մի կերպ կարողացավ հաղթահարել փլեյ օֆֆի նախնական փուլը, դժվարությամբ հաղթելով Անդորրայի չեմպիոնին:
Հիսունհինգ երկրների թվում Հայաստանի ակումբային ֆուտբոլի վարկանիշն ընդամենը 4,875 է եւ զբաղեցնում են 46-րդ տեղը: Վրաստանը 5,0 վարկանիշով 45-րդն է, իսկ ահա Ադրբեջանը 22-րդ տեղում է, իսկ վարկանիշը 17,625 է:
Հիմա շատերը կշտապեն ասել, թե Ադրբեջանը նավթ ունի, իսկ մենք չունենք: Իհարկե, Ադրբեջանը նավթ ունի, իսկ ի՞նչ ունեն Մոլդովան, Ալբանիան, Մակեդոնիան, Կիպրոսը եւ վերջապես Բելառուսը:
Եթե մենք երջանիկ ենք մեր ակումբային ֆուտբոլի խայտառակ վիճակով, ապա քննարկում պետք չէ: Այսպես, ուրեմն, լավ է: Իսկ եթե բավարարված չենք, ապա վերջապես պետք է լուրջ քննարկում սկսել, թե ինչու է ակումբային ֆուտբոլը նման թշվառ վիճակում, որ հազիվ վեց թիմ է մնացել առաջնությանը, իսկ նրանցից շատերի ֆինանսական վիճակը, մեղմ ասած, ծանր է:
Ադրբեջանի առաջնությանը մասնակցում է ութ թիմ, բայց ունեն նաեւ լիարժեք առաջին խումբ, ոչ թե Հայաստանի նման ձեւական:
Խնդիրները շատ են՝ սկսած մանկապատանեկան ֆուտբոլից, եւ մի օր այս մասին պետք է շատ լուրջ քննարկում սկսել:
Սլավա Բաղդասարյան
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»