Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Դատարկ փողոցի անունը

Լուսինե Հովհաննիսյան

Երբ օպերայի հրապարակում սկսվել էր մեր նաիվ ու հզոր շարժումը, ամեն օր մի նոր, զսպված պահանջ էինք բարձրացնում ու ավելացնում հիմնական պահանջին: Դրանց մեջ բոլշևիկների անուններով փողոցների վերանվանումն էր նաև: Հիշեցնեմ, որ մի պահ նաև սկսվեց ազգանունների թուրքական արմատների վերանայումը, դրանք թարգմանվեցին հայերեն կամ փոխվեցին ավելի մոտ ու ավելի հայի անուն ունեցող պապի անունով: Այն ժամանակ դա իրոք կարևոր էր թվում և կարևոր էր: Այն, ինչ յոթանասուն տարի արգելվել էր ու ստիպել էին՝ հիմա հնարավոր էր դառնում ջախջախել, ու դա մենք սիրով էինք անում և, իհարկե՝լավ էինք անում:

Հիմա ուզում եմ հիշել` երբ ավարտվեցին, պայմանականորեն անվանենք, կոսմետիկ փոփոխությունների պահանջներն ու վանկարկումները: Դրանք ավարտվեցին Սումգայիթից անմիջապես հետո, որովհետև ամեն ինչ լրջացավ: Մինչ այդ պահը մենք հասկանում ու բացատրում էինք իրար ինչ կարևոր է մարդասպանների անուններից ազատել քաղաքը, որովհետև դա մտածողության բաղկացուցիչ է, որովհետև եթե Կասյանի նման մեկի անունով Երևանի կենտրոնում փողոց կա՝ մենք չենք փոխվելու: Մենք դրանում համոզված էինք, որովհետև այն ժամանակ քաղաքացիները դեռ գիտեին` ով է Կասյանը և եթե դեռ նրա անունով փողոց կա, ուրեմն մենք դեռ սովետի մի մաս ունենք մեր մեջ ու չենք մերժել դրա պարտադրող ու նսեմացնող ազդեցությունը մեր ուղեղների վրա:

Երբ եղավ Սումգայիթը , ամեն ինչ մի երկար պահ լռեց: Որովհետև երբ սպանում են, գաղափարաբանությունն ինքնըստինքյան մոռացվում է: Արյունահոսող մարդու մոտ նրա վուլգար շպարը չեն քննարկում:

Հետո կամաց-կամաց սկսվեց պատերազմը: Գաղափարականն ուղղվեց ճակատ: Փողոցների անուններից ոչ ոք չէր խոսում, որովհետև մենք ամեն օր մեծ թվով զոհեր էինք տալիս:

Պատերազմը երկար տևեց ու այդ ընթացքում մենք շատ չոր դարձանք ու պակաս սենտիմենտալ: Կյանքն իր լրջությամբ պարտադրում էր մեծանալ:

Մենք մեծանում էինք: Պատերազմը ավարտվեց, մենք շատ զոհեր ունեինք ու հարաբերական անդորր: Մեր բանակում շատ ծանր հարաբերություններ ու բարքեր էին: Մեր երկրում շատ ծանր բարքեր էին: Ու մենք արդեն լավ մեծացել ու լրջացել էինք:

Մեր երկրում սպանություններ կային, բռնություն կար, առաջին մենաշնորհները, առաջին միահեծան իշխանությունը ու մենք էլ փողոցների վերանվանման մասին մտածելու համար այդքան անհոգ չէինք:

Հետո իշխանափոխություն էինք ուզում, չէր ստացվում, մեզ պատռում էինք առաջին կեղծված ընտրությունների համար: Չէր ստացվում: Մենք գնալով մեծանում, լրջանում ու արդեն հուսահատվում էինք: Կամաց-կամաց հուսահատվողները գնում էին երկրից՝ թողնելով չվերանվանված փողոցներն ու կասյան-աթարբեկյանների գոյությունը մոռացած:

Երկրում սարսափելի բաներ էին կատարվում: Երեք նախագահների օրոք մենք նաիվ, բայց հզոր ցույց անողներից դարձանք հզոր հուսահատվածներ՝ դառնալով սպանությունների, պետական կողոպուտի, խորտակվող տնտեսության, օրենքի ու իրավունքի մահվան վկաները:

2017-ի խեղդամահ ամռան կեսին այսքան կրքոտ վերադառնալ փողոցների վերանվանմանը՝ ինձ պարապությունը լցնելու «հավես» ձեռնարկ թվաց:

Ես մեծացել եմ առողջ հակասովետական ընտանիքում: Չէ, հայտնի դիսիդենտներ չէին ծնողներս, բայց երբ համադասարանցիներս հոկտեմբերիկ ու պիոներ էին, ես «Ամերիկայի ձայն» ու «Ազատություն» էի լսում հորս հետ՝ լինելով հոկտեմբերիկ ու պիոներ: Հետո ինձ տանը բացատրում էին, որ Լենինը հիվանդ սրիկա էր, որ բոլշևիկները տգետ ու քաղցած ամբոխ էին, որ նախնիներիս գնդակահարել են, որ հայ բոլշևիկներն ավելի սրիկա էին, որ այսինչի հայրը անձամբ է տանջամահ արել այնինչին և այսպես ես մեծացել եմ դժվար: Ես չգիտեմ լավ էր, թե` վատ, որ այդպես էի մեծանում, որովհետև հասակակիցներիս սկսում էի նայել որպես հիմարների, որոնք հերիք չի չգիտեն, չեն էլ ուզում լսել ու իմանալ` ինչը ոնց է եղել: Այսպես հարաբերություններ էին փոխվում: Մինչ եկավ ութսունհինգը, հետո՝ ութսունութը: Հիմա էլ ուզում էի ասել՝ ես էդ ամեն ինչը գիտեի ու կարդացել էի: Բայց արդեն իմաստ չուներ՝ բոլորը դիսիդենտ էին, բոլորն անկախություն էին ուզում ու արդեն անկախ էինք:

Ուզում եմ ասել, որ 2017-ի խեղդամահ անող ամռան կեսին Կասյանին, Աթարբեկյանին, առավել ևս Մյասնիկյանին այդպես կրքով հիշելը մի քիչ բեմադրած կիրք է: Մենք դա վաղուց ենք անցել, իսկ այն սերունդը, որը բոլորվին չգիտի էլ` ովքեր են Կասյանը, Աթարբեկյանը, նույնիսկ՝ Մյասնիկյանը, նրանց մտածողության վրա հաստատ ոչ մի կերպ չի ազդելու, եթե տաքսու վարորդին ասեն. «Գնանք Կասյան»: Հաստատ: Խոստանում եմ՝ չի ազդելու:

Իսկ ես, անկեղծ ասած, կկարողանայի հանդուրժել անգամ Մուղդուսու անվան պողոտա Երևանում, եթե մի հրաշքով վերականգնվեր իրավունքը, օրենքը, դատարանն անկախ լիներ, դատավորը՝ գրագետ ու ազնիվ: Եթե դպրոցներում դասավանդեին ոչ թե թեթևակի գրագետ կանայք, որոնց պատկերացումն արժանապատվության մասին Արարատը հետ վերադարձնելու մտքից այն կողմ չի անցնում, պաշտոնյային ու իր ժառանգին քծնելը՝ կանացի սեթևեթանքի ատրիբուտ, ես իրոք կկարողանայի հանդուրժել Մուղդուսու անվան պողոտա, եթե քսանյոթ տարվա մեջ մեր տնտեսությունը հասած լիներ բավարար մակարդակի, աշխատավարձն արժանապատիվ լիներ, իսկ առողջապահության ոլորտը նախկին բոլշևիկյան երկրների մեջ լավագույնը, չէ՞ որ մենք խելացի էինք:

Ինչքան կարող էր խելագարվել մի երկիր, քանի շերտ անօրինություն պիտի լիներ ու ինչքան սուտ, որ տոհմիկ հակասովետականները դառնային սովետամետ, իսկ տոհմիկ սովետական նոմենկլատուրայի սերունդները երկիրը պաշտպանեին առաջիններից: Իմ մասին չէի ասում, ես սովետամետ չեմ, սովետից ես երկու անկրկնելի լավ բան եմ հիշում միայն՝ իմ պատանեկությունն ու ծնողներիս ջահելությունը:

Իսկ փողոցների անվանափոխության նախաձեռնությանը մաղթում եմ հաջողություն: Ես ապրում եմ Տերյան փողոցի վրա ու ամեն օր տնից դուրս գալիս առաջին միտքը, որ առաջանում է ոչ թե Տերյանի «Ախ դեռ հնչում է քնքուշ մուզիկը» բանաստեղծության սիրուն լինելն է, այլ դիմացի պատշգամբների տասնհինգ տարուց ավելի դատարկ լինելը:

Լուսանկարը՝ Ռուբեն Մանգասարյանի