Հենրիխ Մխիթարյանը՝ «Վեստ Հեմի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ճանաչվել է Լոնդոնի «Վեստ Հեմի» դեմ Պրեմյեր լիգայի մեկնարկային տուրի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Հայաստանի հավաքականի ավագը ստացել է 9.1 միավոր:
Մանչեսթերում կայացած խաղում Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթել էր 4:0 հաշվով, իսկ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 88 րոպե եւ դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ:
«Մանչեսթեր Յունայթեդի» թվիթերյան էջում անցկացված հարցման արդյունքում խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել մանչեսթերցիների սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը:
Daily Mail-ը Հենրիխ Մխիթարյանի խաղը գնահատել է 7 բալով, իսկ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել դուբլի հեղինակ դարձած բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին՝ 8.5 միավոր:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն