Կոնգրեսական Ֆրենկ Պալոնեն կայցելի Հայաստան ու Արցախ
Հայաստանի հետ բարեկամական խմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Պալոնեն այցելել է Երուսաղեմի հայկական թաղամաս, գրում է Asbarez-ը։
Պալոնեն Իսրայել է ժամանել Ամերիկա- իսրեյալեկան կրթական հիմնադրամի հրավերքով։
Երուսաղեմում Պալոնեն հանդիպել է Երուսաղեմի հայ պատրիարք Նուրհան Մանուկյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանին ու Արցախին ԱՄՆ-ի օգնությունը։ «Երուսաղեմում հայկական ներկայությունը մնում է կարեւոր՝ թե կրոնական, թե տնտեսական պատճառներով, իսկ պատրիարքը աջակցում է այդ երկու ուղղությունները»,- հայտնել է Պալոնեն։
«Պատրիարքի խոսքով՝ Սիրիայի շատ հայեր են ուզում վերադառնալ Հալեպում ու մյուս քաղաքներում գտնվող իրենց տներ, չնայած պատերազմի հետեւանքներին։ ԱՄՆ-ի ու Հայաստանի կողմից հայ փախստականներին ցուցաբերվող աջակցությունը շատ կարեւոր է պատրիարքի համար։ Ես, իմ հերթին, հայտնել եմ, որ Հայաստանի հետ բարեկամության խումբը Կոնգրեսում շարունակում է ջանքերը ԱՄՆ-ի ու Հայաստանի մերձեցման ու Արցախում խաղաղ գործընթացին աջակցելու ուղղությամբ։ Ես նաեւ հայտնել եմ, որ սեպտեմբերին մտադիր եմ Հայաստան ու Արցախ այցելել՝ Հայաստանի անկախության օրվա առթիվ։ Ներկայացուցիչների պալատի անդամների համար դա լավ հնարավորություն կլինի հասնել դրված նպատակներին»,- ասել է նա։
Երուսաղեմի հայկական թաղամասում Պալոնեն այցելել է Սուրբ Հակոբի մայր տաճար ու այլ քրիստոնեական նշանավոր վայրեր։ Կոնգրեսականը եղել է նաեւ Տիրոջ գերեզմանի տաճարում։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով