Հենրիխ Մխիթարյանի գոլը սկիզբ դրեց «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» օգոստոսի 2-ին ընկերական խաղ անցկացրեց իտալական «Սամպդորիայի» հետ եւ Հենրիխ Մխիթարյանի գոլի օգնությամբ առավելության հասավ 2:1 հաշվով:
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի «Ավիվա» ստադիոնում կայացած հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը: Մխիթարյանը եզրափակեց իր իսկ սկսած հակագրոհը՝ գլխի հարվածով խփելով առաջին խաղակեսի միակ գոլը:
Ընդմիջմանը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փոխարինեց կիսապաշտպանության ամբողջ գիծը՝ դաշտից հեռացնելով նաեւ Հենրիխ Մխիթարյանին:
62-րդ րոպեին իտալական ակումբը կարողացավ խփել պատասխան գոլը, բայց վերջնամասում մանչեսթերցիներին հաջողվեց հաղթանակ կորզել: 81-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան:
Լոնդոնի «Չելսիից» տեղափոխած սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը եւս մասնակցեց առաջին խաղակեսին՝ նորամուտը նշելով «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
Սա «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին ընկերական խաղն էր Մադրիդի «Ռեալի» դեմ Եվրոպայի Սուպերգավաթի դիմակայությունից առաջ: Այդ խաղը կկայանա օգոստոսի 8-ին Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում:
Ընկերական խաղ, Դուբլին
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Սամպդորիա» (Իտալիա)՝ 2:1
Հենրիխ Մխիթարյան, 10, Խուան Մատա, 81 – Դենիս Պրատ, 63
Տեսանյութը՝ այստեղ


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն