Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Հայաստան

Defense News. Աշխարհը վերադառնում է պրոքսի պատերազմների դարաշրջան` Լիբիայից մինչեւ Լեռնային Ղարաբաղ եւ Եմեն

Լիբիայում եւ Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտներում դրոններն արագորեն առաջ անցան դրանք չեզոքացնելու համար նախատեսված ցամաքային համակարգերից` ճանապարհ հարթելով խոցելի զորքերի վրա հեշտ գրոհների համար, գրում է Defense News-ը:

«Սկզբում մի տեսանյութ հայտնվեց Լիբիայից, որում թուրքական ԱԹՍ-ն ոչնչացնում է ռուսական «Պանցիր» հակահրթիռային պաշտպանության համակարգը: Այնուհետեւ Լեռնային Ղարաբաղում իսրայելական Harop-ի օգնությամբ շարքից դուրս բերվեց «Ս-300» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգը՝: Ավելին, փորձագետների կարծիքով, անօդաչու թռչող սարքերի եւ հակաօդային պաշտպանության համակարգերի միջեւ ուժերի հավասարակշռությունը համաշխարհային պատերազմների բանալին կդառնա մոտ ապագայում:

«Լիբիան, Լեռնային Ղարաբաղը եւ Սիրիան մեզ ցույց տվեցին, որ եթե գործող ուժերը չեն կարողանում պաշտպանել իրենց օդային տարածքը, ապա անօդաչու թռչող սարքերի լայն կիրառումը կարող է կյանքը ծայրաստիճան վտանգավոր դարձնել»,- նշել է Պաշտպանության հետազոտությունների թագավորական միացյալ ինստիտուտի գիտաշխատող (Մեծ Բրիտանիա) Ջասթին Բրոնք:

Անցյալ տարի թուրքական Bayraktar TB2 մարտական ​​անօդաչուն հայտնվել էր թերթերի էջերին լիբիական հակամարտության ժամանակ: «Թուրքիան նաեւ ինժեներների ուղարկեց, որոնք կատարելագործեցին դրոնների ծրագրային ապահովումը»,- ասել է Ջալել Հարչաուին շվեյցարական Global Initiative Against Transnational Organized Crime-ից:

«Հոկտեմբերին TB2-ի արդյունավետ օգտագործումը Լեռնային Ղարաբաղում հնարավոր դարձավ նախորդ հաջողությունների շնորհիվ Լիբիայում»,- հավելել է նա: Հաղորդվում էր, որ Թուրքիան, որը սատարում էր Ադրբեջանին, հակամարտությունից առաջ ուսումնական ԱԹՍ-ներ էր ուղարկել: TB2-ները, իսրայելական բարաժավորող զինամթերքի հետ միասին, հաջողության հասան. հոլանդական Oryx հետազոտական ​​խումբը հայտնել էր, որ 134 հայկական տանկ է ոչնչացվել ադրբեջանական 22 տանկի դեմ:

«Թուրքիան կուտակում էր իր փորձը ԱԹՍ-ների ոլորտում իսրայելական ԱԹՍ-ների վարձակալումից հետո, այնուհետեւ կիրառեց այդ փորձը սեփական ԱԹՍ-ների կառուցման համար` իսրայելական համակարգերի վրա դրված սահմանափակումների պատճառով հիասթափությունից հետո,- ասել է Բրոնքը:- TB2-ը Heron-ի նման աերոդինամիկ պրոֆիլ ունի, իսկ թուրքական Anka անօդաչուն նման է Hermes 450ճին»: Bayraktar-ի արտադրողը TB2 է վաճառել Կատարին եւ Ուկրաինային, իսկ Սերբիան դիտարկում է գնման հնարավորությունը:

«Չինաստանը եւ Թուրքիան մրցում են ԱԹՍ-ների վաճառքների համար, ուստի հարց է առաջանում` ինչու՞ Ռուսաստանը համարժեքը չունի TB2-ի վաճառքի համար: Ես շատ զարմացած եմ, որ դրանցից գրեթե չկա այդ շուկայում»,- ասել է Հարչաուին: ԱԹՍ-ների օգտագործումը Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններում թանկ արժեցավ. Կանադան դադարեցրեց զենքի արտահանումը Թուրքիա` TB2-ում կանադական դետալների պարունակության մասին պնդումների պատճառով, մինչդեռ անօդաչու սարքերի համար մասեր մատակարարող բրիտանական ընկերությունը նույնպես խզեց պայմանագիրը:

Բրոնքի խոսքով` մի շարք երկրներ, այդ թվում` Բրիտանիան, ուժեղացնում են իրենց ցամաքային զորքերի պաշտպանությունը: «Այս սպառնալիքի լույսի ներքո բրիտանական բանակը վերջերս կարճ կամ միջին հեռահարության համակարգ [զենիթահրթիռային համալիր] պատվիրեց, որը կոչվում է Sky Saber: Եթե ​​դրանք տեղակայվեն մեծ քանակությամբ, ապա պետք է կտրուկ նվազեցնեն բանակի խոցելիությունը ե՛ւ հսկողության, ե՛ւ թշնամու ԱԹՍ-ների հարձակումներն այն իրավիճակներում, երբ բարեկամական պաշտպանությունն օդից հասանելի չէ»,- ասել է նա: Սակայն դրոններն անձեռնմխելի չեն, հավելել է նա: «Սիրիայում ամերիկյան եւ բրիտանական Reapers եւ Predators դրոնները շատ խնդիրներ ունեին ռուսական ռադիոէլեկտրոնային պատերազմի համակարգերի հետ: Բրոնքն ակնկալում է, որ զինվորականները կավելացնեն հակաօդային պաշտպանության համար նախատեսված ծախսերը` ԱԹՍ-ների սպառնալիքը հավասարակշռելու համար, «հատկապես` այն երկրներում, որոնք չունեն ուժեղ ավիացիա»:

«Տարբերակներից մեկը ռուսական SA-17 համակարգն է, որի հեռահարությունը 75 կիլոմետր է` TB2 հրթիռների 10 կիլոմետրի համեմատ, կամ` ավելի էժան եւ կոմպակտ SA-15 համակարգը` 10 կիլոմետր հեռահարությամբ: Արեւմտյան արտադրանքը ներառում է NASAMS համակարգը, որն արդեն օգնում է պաշտպանել Վաշինգտոնը մոտ 15 կիլոմետր շառավիղով, եւ NASAMS 2-ը` 30-40 կիլոմետր հեռահարությամբ»,- ասել է նա:

Թագավորական Միացյալ ծառայությունների ինստիտուտի ռազմական գիտությունների տնօրեն Փիթեր Ռոբերթսն ասել է, որ աշխարհը սկսում է գիտակցել ժամանակակից պատերազմների իրողությունը: «Որոշ ժամանակ ռոմանտիկ տեսակետ կար, որ անօդաչու թռչող սարքերը, տանկերը կամ հրթիռները ինքնուրույն կհաղթեն պատերազմը:- ասել է նա,- Պատերազմի դաշտում արծաթե փամփուշտ չկա»:

Ռոբերթսը հավելել է, որ քաղաքային պատերազմները նույնպես վերածնունդ են ապրում, ինչպես եւ` խաբեության արվեստը պատերազմում: «Անկախ նրանից` դա ռուսներն են Ուկրաինայում, թե իրանցիները, խայծի օգտագործումը վերադառնում է. մի բան, ինչի մասին մենք ժամանակին գիտեինք, սակայն մոռացել էինք 1990-ականներին»:

Նրա խոսքով` աշխարհը վերադառնում է նաեւ պրոքսի պատերացմների դարաշրջանին` Լիբիայից մինչեւ Լեռնային Ղարաբաղ եւ Եմեն: «Դա նշանակում է, որ պատերազմները վարում են գերտերությունները` վարձկանների, հովանավորվող պարտիզանական խմբավորումների եւ ապստամբներ ներգրավմամբ,- ասել է նա:- Դա նաեւ նշանակում է, որ ավելի բարդ զենքը կհայտնվի ավելի փոքր ոչ պետական ​​խմբավորումների ձեռքում, ինչպիսիք են հութիները Եմենում, ովքեր թեւավոր եւ բալիստիկ հրթիռներ եւ ԱԹՍ-ներ են օգտագործում»: