Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Դեպի ՌԴ ավիատոմսերի գների կտրուկ բարձրացման հարցով ՏՄՊՊՀ–ն պարտավոր էր դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին․ Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը հոդված է գրել, որում անդրադառնում է դեպի ՌԴ ավիատոսմերի գների կտրուկ բարձրացման։ Հոդվածը ներկայացնում ենք ստորև։

Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հրապարակել է Հայաստան-Ռուսաստան ավիատոմսերի գների բարձրացման վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները, ըստ որի՝ ավիատոմսերի գների բարձրացումը մի կողմից պայմանավորված է օտարերկրյա խոշոր ավիափոխադրող ընկերությունների կողմից կիրառվող թվային ավտոմատացված համակարգերի տնտեսական գործոնների վերլուծման արդյունքների հետ, իսկ մյուս կողմից՝ զգալի բարձր պահանջարկով պայմանավորված առավել էժան արժեք ունեցող ավիատոմսերի սպառմամբ։

ՏՄՊՊՀ-ի այս ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ հերթական անգամ գործ ունենք լիազոր մարմնի անգործության հետ։ Նախ, Հանձնաժողովը պարտավոր էր ամբողջական ուսումնասիրել ավիատոմսերի շուկան՝ հաշվի առնելով, որ այս շուկայում գործում են մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող ավիափոխադրողներ, որոնք բացասական ազդեցություն են թողնում ազգային փոխադրողների ստեղծման և կայացման վրա։

ՏՄՊՊՀ-ն հայտարարում է, որ չի կարող վերահսկել ռուսական ավիաընկերությունների գործունեությունը։ Այն դեպքում, երբ մեր օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում այդ ավիաընկերությունների նկատմամբ ուսումնասիրություն և վերահսկողություն իրականացնելու համար։ Մասնավորապես՝ ուսումնասիրության արդյունքների հիման վրա ՏՄՊՊՀ-ն ոչ թե կարող էր, այլ պարտավոր էր դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։ Չդիմելը չի կարող պատճառաբանվել նրանով, որ նախկինում դիմել են ու արդյունք չեն ունեցել։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է և ունի բոլոր մեխանիզմները ռուսական ավիաընկերությունների չհիմնավորված գների բարձրացման դեմ բողոք ներկայացնելու համար՝ ընդհուպ մինչև ԵԱՏՄ դատարան դիմելու։

ՏՄՊՊՀ-ն չհիմնավորված պնդում է, որ օտարերկրյա խոշոր ավիաընկերությունների կողմից կիրառվող թվային ավտոմատացված համակարգերը գրեթե զուրկ են մարդկային ազդեցության գործոններից։ Տպավորություն է ստեղծվում ՏՄՊՊՀ-ն կամ տեղյակ չէ, թե ինչպես են գործում այդ համակարգերը (օրինակ՝ Amadeus Air), կամ, պարզապես գործը «ցրում է» իր վրայից։ Մինչդեռ գաղտնիք չէ, որ ցանկացած ավտոմատացված ծրագիր գործում է մարդու՝ այս դեպքում ավիաընկերության կողմից տրված պարամետրերի հիման վրա, և ընկերությունը կարող է ցանկացած ժամանակ փոփոխել դրանք։ Իսկ ինչ վերաբերում է ավիաընկերությունների կողմից սահմանվող ավիատոմսերի ենթադասերի (Class) սակագներին, ապա դրանց հարաբերակցությունը ևս ընկերությունը կարող է ցանկացած ժամանակ վերանայել։ Դարձյալ բավարար հիմնավորված չէ այն պնդումը, որ էժան տոմսերի նկատմամբ բարձր պահանջարկի արդյունքում է ավիատոմսերի գների բարձրացումը։ Խիստ կասկածելի է, որ այս կարճ ժամանակահատվածում Հանձնաժողովը հասցրել է ուսումնասիրել նախկինում և ներկայում Երևան-Մոսկվա թռնող A320 բոլորի ինքնաթիռի 140 նստատեղերի ենթադասերի հարաբերակցությունը փոփոխվել է, թե ոչ։ Իսկ ինքնաթիռի բիզնես կլասի տեղերը չէին կարող փետրվարին, օրինակ՝ կրկնակի ավելանալ։

Ամփոփելով՝ ընդգծեմ, որ ՏՄՊՊՀ-ն ունի բոլոր գործիքները ավիատոմսերի շուկայում մրցակցային խնդիրները բացահայտելու, վերահսկելու և պատժելու համար։ Տարիներ շարունակ այս ոլորտում օտարերկրյա ընկերությունները մեծ հարված են հասցրել հայկական ավիաընկերություններին՝ կտրուկ իջեցնելով, իսկ որոշ ժամանակ անց մի քանի անգամ ավել բարձրացրելով ավիատոմսերի արժեքները՝ արդյունքում սնանկացնելով հայկական ընկերություններին։ Իսկ ոլորտի պատասխանատուները, փոխարենը լուծելու այս խնդիրները, կանաչ լույս են վառել էժան ավիատոմսով շուկա «ներխուժող» լոուքոստերների կամ խոշոր խաղացողների համար՝ հետին պլան մղելով հզոր ազգային ավիափոխադրող ունենալու հեռանկարը։