Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Զգուշացեք, նրանք քվեարկելու են

Հանրային և էլեկտորալ տրամադրությունները Հայաստանում

Թեև սոցիոլոգիան և հայ հասարակությունը դժվար համատեղելի են, այդուհանդերձ խոշոր հանրային տրամադրությունները հնարավոր է ֆիքսել։

1. Պետականությունը կրող շերտ. կայուն և կարծր մի շերտ է, որը հստակ հասկանում է ռիսկերը, պատկերացնում է կատարվածի մասշտաբները, ունի պետության ապագայի իր տեսլականը, հասկանում է, որ իշխանության փոփոխությունը միակ տարբերակն է վիճակը շտկելու, լուծումներ գտնելու համար։ Եվ այս շերտը, քանի որ գիտակցական է, չունի փոքրանալու միտում, իսկ մեծանալու օբյեկտիվ ռեսուրս նրան հասարակությունը չի տալիս։

2. Չեզոք շերտ. անորոշ, ելքերի մասին շատ չմտածող, բայց հիմնականում՝ մտահոգ։ Սա մեծ խումբ է։ Այսպես կոչված՝ մշտական դիտորդների շերտն է, որին ուղղորդելու կամ ուղղորդվելու համար ժամանակ է պետք։ Նրանց հետ աշխատել է պետք, որը գրեթե չի արվում։

3. «Լավ է, Ղարաբաղից պրծանք, էրեխեքը էլ չեն ծառայի այնտեղ, հիմա կսկենք լավ ապրել». սա հանրային տրամադրությունների մի կատեգորիա է, որը սակայն էլեկտորալ շերտ չէ, քանի որ չունի նախընտրած քաղաքական դեմքեր. սա ինչ-որ իմաստով առաջին կետի հակառակ շերտն է, և նրանց հետ երկխոսությունն անիմաստ է։ Այնուհանդերձ, նրանց համակրանքը Փաշինյանի կողմն է։

4. «Փետրվարի 1՝ օդանավակայան»։ Այդ օրվա Զվարթնոցից հեռարձակումը arthouse-ային կինոփառատոներում հաստատ մրցանակ կստանա։ Անկեղծ խորհուրդ եմ տալիս հեղինակներին։ Մարդիկ 15 հազար դրամանոց PCR տեստի և ՌԴ ուշացող թռիչքի համար պատրաստ էին մոտիվացված հեղափոխության՝ ջարդել համակարգիչները, արգելափակել հաշվառման կետը, նստել թռիչքուղու վրա, սատկացնել իրենց նախկին կուռքին և այլն։ Ու սա՝ այն պարագայում, երբ Հայաստանի կեսը Ադրբեջանին հանձնելուց, 5 հազար զոհ ու 12 հազար վիրավոր տալուց հետո հանգիստ նստել են տներում։ Նրանց «պետականության իդեան» ՌԴ մեկնելու երազանքն է։ Ինքնաթիռ նստելուց առաջ էլ հերոսի կեցվածքով գոռում են՝ սա երկիր չէ´։ Խոսքն այն երկրի մասին է, որի անվտանգությունն այս պահին ապահովում է ռուս զինվորը, բայց ինքն այդ երկրի վրա թքելով է գնում Ռուսաստան։ Արտագնա աշխատանքի մեկնումն էլ է մշակույթ, որը չի ենթադրում օդանավակայանում, տեսախցիկի առաջ հայրենիք ուրանալը։ Այս խավը մեծ է ու հոդված չի կարդում, բայց մի քանի հարց հնարավոր չէ չտալ. բա եթե ռուս զինվորի մայրն էլ ասի՝ ինչո՞ւ պիտի իմ տղան ծառայի Ասկերանում կամ Գորիսում, բա ինչո՞ւ էիք 2.5 տարին ձեր նման մեկին աստվածացնում, որ նրա բերած աղետից հետո առաջին իսկ ռեյսով թռնեք...

5. «Թող Երևանն էլ գրավեն, մենակ թե՝ հները չգան»։ Սա արդեն էլեկտորալ շերտ է, որը դեմ է լինելու իրեն ծանոթ ցանկացած գործչի՝ ցանկացած մեկի, որին իր գիտակից կյանքում տեսել է հեռուստաէկրանից։ Մի պահից՝ նաև գործողին։ Հնի տակ մտնում են բոլորը։ Բայց մեծ խանդավառությամբ կարող է քվեարկել հայերեն այբուբենի մոտավորապես 70-80 տոկոսը իմացող որևէ նոր դեմքի, որը կասի իրեն հասկանալի տեքստեր։ Իսկ եթե այդ մեկը փող էլ ունենա, ապա խանդավառությունը շատ ավելի մեծ կլինի։

6. 5 միլիարդի ընտրազանգվածը. սա և´ հանրային տրամադրություններ է, և´ մոտիվացված ընտրազանգված։ Սրանց միավորող միակ գաղափարը Ղարաբաղը ծախելու դիմաց Նիկոլի վերցրած 5 միլիարդի սպասումն է։ Այս շերտը հիմա Նիկոլի կողմից է, որովհետև սպասում է, որ Նիկոլն այդ փողերը բաժանելու է։ Սա ամենադինամիկև ամենահետաքրքիր շերտն է։ Նրանք վստահ են, որ Նիկոլը 5 միլիարդը վերցրել է, ու միաժամանակ վստահ են Նիկոլի ազնվության վրա, որ իրենց բաժանելու է։ Խնդիրն այս պարագայում ոչ թե փողը վերցնելու մեջ է, այլ՝ փողը չբաժանելու։ Ու հիմա այս շերտը սպասում է։ Բայց հենց փողի բաժանումն ուշացավ, սա դառնալու է ամենառադիկալ հականիկոլական շերտը՝ մեղադրելով նրան փողերը ուտելու մեջ։

Եթե այնուամենայնիվ՝ արագ ընտրություններ

Կա՞ հնարավորություն՝ արագ ընտրությունների պարագայում հաղթելու և գործունյա իշխանություն ձևավորելու համար։ Միանշանակ՝ այո։
Կա՞ արդյոք հնարավորություն՝ պարտվելու և ազգովի՝ պետության արագ փլուզման հանդիսատեսը կամ զոհը դառնալու. այո, կա։

Այդ դեպքում ի՞նչ անել։ Եթե լուրջ մարդիկ գնում են ընտրությունների, ուրեմն պետք է լուրջ պատրաստվեն։ Հաղթանակի ռեսուրսը 1 և 2 կետերի էլեկտորալ ռեսուրսի միավորման մեջ է, բայց դրան հասնելու համար պետք է լուրջ աշխատանք։ Դա միայն ցանկությամբ չի լինում։ Անհրաժեշտ է լինելու մեծ ծավալով գրագետ աշխատանք, անհրաժեշտ են լինելու ոչ ստանդարտ լուծումներ, անսպասելի լուծումներ։ Ուրիշ կերպ չի լինում։

Ի միջի այլոց

Որոշ ժամանակ առաջ Մոսկվայում հայտնվել էր խիստ սահմանափակ մտավոր ունակությունների տեր մի կերպար, որն իրեն հռչակել էր Աստված՝ Бог Кузя։ Նրա հետևորդների թվում էին մեծահարուստներ, մոսկովյան բոմոնդի ներկայացուցիչներ, արվեստի, մշակույթի դեմքեր և այլն, որոնք լսում էին նրան, մեծ նվիրատվություններ անում ու անկեղծորեն հավատում։ Կուզյայի ազդեցությունը և հետևորդների շրջանակն իսկապես պատկառելի էր։ Գիտե՞ք, թե ինչպես լուծվեց այդ անհեթեթ վիճակը. տվյալ վարչական շրջանի ոստիկանության աշխատակիցներն ուղղակի եկան, ձեռքերը ոլորեցին ու ձերբակալեցին նրան։ Կուզյան դատվեց և ուղարկվեց բանտ, իսկ նրան երկրպագած մարդիկ սկսեցին սթափվել և ամաչել, թե ինչպես կարող էին իրենք այդքան կուրանալ, որ հավատացել են այդ աներևակայելի անմեղսունակին։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ