Հայաստանի ֆուտբոլի Մ19 հավաքականը հաղթել է Տաջիկստանին
Ռուսաստանի Սոչի քաղաքում շարունակվում է 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը նվիրված մրցաշարը,- տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հուլիսի 25-ին Հայաստանի Մ19 հավաքականն անցկացրել է իր երկրորդ հանդիպումը։ Հայաստանի մրցակիցն էր Տաջիկստանի ընտրանին։
Հայաստանի Մ19 հավաքականը հաղթել է 4:2 հաշվով։ Դուբլի հեղինակ է դարձել Արմեն Հովհաննիսյանը, մեկական անգամ աչքի են ընկել Արմեն Նահապետյանը և Առլեն Ծատուրյանը։
Երրորդ տուրում Հայաստանի Մ19 հավաքականը մրցելու է Կրասնոդարի երկրամասի Մ-20 ընտրանու հետ: Հանդիպումը կայանալու է հուլիսի 27-ին, ժամը 19:30-ին:
Հայաստանի Մ-19 հավաքականի մեկնարկային կազմը հետևյալն էր.
12. Նիկոլաոս Մելիքյան, 4. Ալբերտ Խաչումյան, 3. Էրիկ Ղարիբյան, 2. Հրաչյա Գեղամյան, 15. Արթուր Խաչատրյան, 18. Էրիկ Ազիզյան, 8. Միհրան Պետրոսյան, 11. Հովհաննես Հարությունյան, 7. Կարեն Մելքոնյան, 10. Արմեն Նահապետյան, 21. Արմեն Հովհաննիսյան,
Պահեստայիններ՝ 1. Էրիկ Խուրշուդյան, 5. Միխաիլ Մուրադյան, 9. Ռաֆիկ Մելիքյան, 16. Արսեն Սադոյան, 17. Արման Ասիլյան, 19. Առլեն Ծատուրյան, 20. Լևոն Ղարիբյան, 22. Աբրահամ Պորտուգալյան,
Գլխավոր մարզիչ՝ Արտակ Օսեյան


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն