Արագությունը գերազանցած վարորդը տուգանվել է 1,4 մլն դոլարով
ԱՄՆ Ջորջիա նահանգի բնակիչը տուգանվել է 1,4 միլիոն դոլարով՝ 55 մղոն/ժ արագության գոտում 90 մղոն/ժ արագությամբ վարելու համար:
Ավտովարորդ Քոնոր Կատոն ապշած է մնացել, երբ ստացել է յոթանիշ գումարի տուգանք:
«Ես գիտեի, որ ինձ կտուգանեն արագության գերազանցման համար, բայց 1,4 միլիոն դոլարի չափը դուրս է իմ ըմբռնումից», - ասել է Կատոն WSAV տեղական պարբերականին:
Կատոն կապ է հաստատել Սավաննայի դատարանի հետ՝ հնարավոր վրիպակի մասին տեղեկանալու համար, սակայն հստակ պատասխան է ստացել։
«Հեռախոսով պատասխանող կինը հաստատեց 1,4 միլիոն դոլարի թիվը։ Նա պնդեց, որ ես կամ վճարեմ, կամ դեկտեմբերի 21-ին ներկայանամ դատարան»,- պատմել է Կատոն:
Սավաննայի վարչակազմի ներկայացուցիր Ջոշուա Փիքոքը որոշ լույս է սփռել այս խառնաշփոթ իրավիճակի վրա: The Associated Press-ին տված հարցազրույցում նա պարզաբանել է, որ ապշեցուցիչ թիվը ավտոմատ կերպով ստեղծվել է ծրագրային ապահովումը: Նման դեպքերի զգալի մասը պայմանավորված է այն հանգամանքով, որ արագությունը գերազանցելու տուգանքների համար համար պահանջվում է դատարան ներկայանալ, իսկ ոստիկանության կողմից նախապես սահմանված տուգանք չի նախատեսված։
Ըստ Փիքոքի, փաստացի տուգանքը, ներառյալ նահանգային օրենքով պահանջվող ծախսերը, չի գերազանցի 1000 դոլարը: Հաշվի առնելով այս միջադեպի հետ կապված խառնաշփոթն ու հրապարակայնությունը՝ Companies House-ը ներկայումս վերանայում է էլեկտրոնային նամակներում օգտագործվող ձևակերպումները:
Սավաննայի վարչակազմը WSAV-ի հարցին պատասխանել է, որ տուգանքի վերջնական չափը որոշվում է դատավորի կողմից:


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից