Արարատի գագաթն ավելի է ճերմակել
Ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը՝ Արարատը, ձյան ուժեղ տեղումներից և մառախուղից հետո ծածկվել է գեղեցիկ ճերմակ շերտով, գրում է ermenihaber.am-ը :
ՀՀ սահմանից 32կմ հեռավորության վրա գտնվող Արարատի ձնով ծածկվելը տեղացիները կապում են ձմռան մոտալուտ գալստյան հետ՝ այն անվանելով «ձմռան ավետաբեր»:
Լեռան ստորոտն առավոտյան ժամերին պատվում է մառախուղի շերտով, ինչն էլ, ձնապատ տեսարանի հետ միաձուլվելով, ստեղծում է գեղատեսիլ պատկեր:
Ի դեպ, Թուրքիայում հաճախ Արարատն անվանում են «Թուրքիայի տանիք»: Նշենք նաև, որ թուրքերը փոխել են Արարատ լեռան անվանումը և իրենց քարտեզներում ու տեղեկագրերում նշում են այն որպես «Աղրը դաղ»: Արարատի մեծ և փոքր գագաթների բարձրությունը կազմում են 5165մ և 3925մ:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...