Վիզաների ազատականացման շրջանակում ԵՄ գնահատող առաքելությունը հյուրընկալվել է Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեում
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոպական միության մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում իրականացվող ԵՄ գնահատման առաջին առաքելության պատվիրակության անդամներին։
Արմեն Ասատրյանը, շնորհակալություն հայտնելով վերջիններիս հանդիպման նախաձեռնության համար, նրանց ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի կառուցվածքն ու գործունեությունը, կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներով իրականացվող քննության առանձնահատկությունները: Անդրադարձ է կատարվել նաև հակակոռուպցիոն պայքարի թիրախայնության և արդյունավետության բարձրացման նպատակով 2025 թվականի ընթացքում Կոմիտեում իրականացված նշանակալի բարեփոխումներին, մասնավորապես՝ նոր ստորաբաժանումների ձևավորմանն ու կառույցի գործունեության լավարկմանն ուղղված բազմաթիվ իրավական ակտերի ընդունմանը:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը ներկայացրել է նաև հաշվետու ժամանակահատվածում քրեական վարույթների քննության որակական բարելավման, մասնագիտական ներուժի արդյունավետ օգտագործման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում որդեգրած նոր մոտեցումների, այդ թվում՝ հակակոռուպցիոն կրթության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Անդրադարձ է կատարվել նաև արտերկրի՝ համանման գործառույթներ իրականացնող իրավապահ մարմինների հետ ակտիվ համագործակցությանն ու քրեական վարույթներով միջազգային իրավական փոխօգնության հարցերին:
ԵՄ առաքելության փորձագետները շնորհակալություն են հայտնել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալին՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտին առնչվող հարցերի շուրջ համապարփակ տեղեկատվության ներկայացման համար և ընդգծել նման ձևաչափով համագործակցության կարևորությունը:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...