Չնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներ
Չնախատեսված այցերը շինարարական հրապարակներ շարունակվում են։ Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ նախագահ Եղիազար Վարդանյանն այս անգամ դիտարկել է Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ներքին Բազմաբերդ բնակավայրի դպրոցի նորոգման ծրագրի ընթացքը։ Կոմիտեի նախագահը պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչների և կապալառուի հետ ուսումնասիրել է արդեն կատարված աշխատանքների ծավալը, որակը։ Իրականացվում են ներքին հարդարման և արտաքին բարեկարգման աշխատանքներ։
Հաջորդ այցը եղել է Կաքավաձորի միջնակարգ դպրոց, որտեղ իրականացվում է ուսումնական մասնաշենքի նորոգում։ Շինարարական աշխատանքները գրեթե ավարտական փուլում են։
Այնուհետև կոմիտեի նախագահը դիտարկել է Կաքավաձոր բնակավայրում 75 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզի կառուցման ծրագրի ընթացքը։ Այստեղ արդեն մեկնարկել են տարածքի բարեկարգման և գույքի տեղադրման աշխատանքները։ Եղիազար Վարդանյանը կապալառուների հետ քննարկել է աշխատանքների տեմպի, որակի հետ կապված ընթացիկ հարցեր և հանձնարարել բոլոր ջանքերը կենտրոնացնել՝ ծրագրերը ուսումնական նոր տարվան ընդառաջ ավարտին հասցնելու համար


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
ԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում ընտրական սպառնալիքների մասին․ գոհ են, բայց նաև մտահոգ
Չհայտարարված այցով մեկնում եմ զորամասերից մեկը (տեսանյութ)․ Պապիկյան
ՏԻՄ ընտրություններ. ՆԳՆ ստորաբաժանումների իրականացրած աշխատանքների ամփոփում
«Դալմա Գարդեն մոլը» սեպտեմբերի 28-ին փակ կլինի էլեկտրաէներգիայի վթարի պատճառով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում