Ներողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիր խմբակցություններին կոչ է արել նպաստել հասարակության ներսում փոխադարձ ատելության և ռադիկալացման շղթան կոտրելուն: Նա այս մասին խոսեց ԱԺ նիստում՝ անդրադառնալով նախորդ օրը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։
«Ներողություն խնդրելը վիրավորանքի համար ամենևին թուլություն չէ։ Հակառակը՝ դա գիտակցումն է, որ մեր ժողովրդի՝ միմյանց նկատմամբ ռադիկալացման շղթան պետք է կոտրել։ Դա ձեզ չի դարձնում կեղծ ընդդիմություն կամ կամքից զուրկ քաղաքական ուժ։ Հակառակը՝ ցույց է տալիս ձեր կամքը»,-ասաց Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ քաղաքական ուժերի միջև առկա տարաձայնությունները չպետք է վերածվեն «զրոյական խաղի» և փոխադարձ ատելության։ «Սա փողոց չէ, սա շուկա չէ, սա պատերազմ չէ։ Մենք ձեզ չենք ատում։ Մենք ընդամենը վերջին մի քանի ելույթներով ցույց տվեցինք, թե որքան տհաճ է, երբ որևէ մեկին անվանում են սրիկա։ Եթե գիտակցում և կիսում եք այս տրամաբանությունը, խնդրում եմ՝ անդրադարձեք, և եկեք փակենք այս թեման։ Որոշումը ձերն է»,- հայտարարեց ԱԺ նախագահը։
Ռուբինյանը հույս հայտնեց, որ ստեղծված իրավիճակը կհաջողվի հանգուցալուծել խորհրդարանում սահմանված բարեվարքության բարձր շեմի շրջանակում։


















































Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում (տեսանյութ)
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը (տեսանյութ)
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի
Բրեդլի Բարկոլան պաշտոնապես «Լիվերպուլի» կազմում է
Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում
Փաշինյանը Մոդիի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր (տե...
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
Ես կնախընտերեի Կվարացխելիային «Պարի Սեն-Ժերմենից». Միշել Պլատինի