Freestyle Chess Grand Slam Final. Լեւոն Արոնյանը հաղթեց Մագնուս Կարլսենին եւ նվաճեց տիտղոսը
Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը Քեյփթաունում (Հարավային Աֆրիկա) անցկացված Freestyle Chess Grand Slam Final-ի եզրափակիչում 1,5:0,5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենին եւ նվաճեց տիտղոսը։
Քառորդ եզրափակիչում Լեւոն Արոնյանը 3:1 հաշվով հաղթել էր ամերիկացի Հանս Նիմանին, կիսաեզրափակիչում՝ 3:1 հաշվով պարտության էր մատնել գերմանացի Վինսենթ Կեյմերին։
Մագնուս Կարլսենը քառորդ եզրափակիչում 3:1 հաշվով հաղթել էր ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, կիսաեզրափակիչում 2,5:1,5 հաշվով առավելության էր հասել ուզբեկ Ջավոխիր Սինդարովի նկատմամբ։
Freestyle Chess Grand Slam Final-ի մրցանակային հիմնադրամը 750 հազար դոլար է։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան