Հավաք՝ Արցախի ներկայացուցչությունում
«Հրապարակը» գրում է. Երեկ կեսօրին՝ Արցախի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով, Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում հավաք էին արել: Իսկ երեկոյան «Հարսնաքարում» Դաշնակցությունը մեծ միջացառում էր նախատեսել։ Նախ՝ Արցախի ԱԺ-ն էր հատուկ նիստ գումարել, որին հրավիրված են եղել նաեւ Արցախի նախագահը, ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները, արցախյան անկախության ակունքներում կանգնած գործիչներ, այլ հյուրեր: Քննարկել են ԱՀ խմբակցությունների երեկվա համատեղ հայտարարության տեքստը։ Ելույթ է ունեցել Սամվել Շահրամանյանը, ասել, որ Եռաբլուրում, մեծ հաշվով, իր հիմնական ասելիքն ասել է, համառոտ ընդգծել է, որ իրենց գերխնդիրն արցախցիների իրավունքների եւ գլխավորապես վերադարձի իրավունքը վերականգնելն է: Նա թվարկել է բոլոր քայլերը, որոնք այդ ուղղությամբ արվել են, կարեւորել է հատկապես Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնախմբի գործունեությունը, միեւնույն ժամանակ ընդգծել, որ առանց Հայաստանի աջակցության այդ խնդիրը դժվար է լուծել։
Նշենք, որ բոլոր խմբակցությունների անունից երեկ հայտարարություն տարածեցին` կոչ անելով ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՀՀ իշխանություններին, որպեսզի յուրաքանչյուրն իր մանդատի եւ իրավասության ներքո օրակարգային դարձնի Արցախի ժողովրդի՝ հավաքական կերպով հայրենիք վերադառնալու իրավունքի հարցը: Հատուկ նիստից հետո ֆուրշեթ է կազմակերպվել, նաեւ՝ Արցախի անկախությանը նվիրված ցուցահանդես։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից