Գիտնականները պարզել են, թե ինչու են տղամարդիկ և կանայք տարբեր կերպ զգում հպումը
Վիրջինիայի համալսարանի ամերիկացի գիտնականները հայտնաբերել են տղամարդկանց համեմատ կանանց շոշափելիքի ավելի սուր զգացողության պատճառը։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Physiology (JOP) գիտական պարբերականում:
Թիմն օգտագործել է եռաչափ պատկերավորման նոր մեթոդներ, սեղմելու դեպքում մաշկի դեֆորմացիայի բիոմեխանիկական դիտարկումներ, վիճակագրական վերլուծություն և մեքենայական ուսուցում, ինչպես նաև գործնական փորձեր՝ 40 կամավորների մասնակցությամբ:
Ինչպես ցույց են տվել հետազոտության արդյունքները, կանանց շոշափելիքի բարձր զգայունության պատճառը կապված է նրանց մաշկային ծածկույթի փափկության հետ։ Ավելի փափուկ մաշկը առարկաների հետ մակերևութային շփման բարձր արագություն է ապահովում: Իր հերթին դա հնարավորություն է տալիս տարբերել առարկաների կոշտության փոքր փոփոխությունները:
Գիտնականների կարծիքով, կանանց շոշափելիքի սուր զգացողությունը կապված է մակերեսային շփման հատկանիշների հետ, որոնք վերահսկում են մաշկի նյարդային մանրաթելերի ակտիվացումը:
Հետազոտողները նշել են, որ հայտնագործությունը կարող է օգտակար լինել կրող տեխնոլոգիաների, շոշափող գործառույթով պրոթեզների կամ վիրաբուժական ռոբոտների ինտերֆեյսների համար փափուկ սենսորային նյութեր ստեղծելու համար:


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից