Ծայրահեղ շոգը Եվրոպայում տարեկան 175 000 մարդու կյանք է խլում. ԱՀԿ
Տապի հետ կապված մահացության մակարդակը վերջին 20 տարվա ընթացքում 30 %-ով աճել է Եվրոպայի 53 երկրներում, իսկ տապի պատճառով մահացողների տարեկան թիվը գերազանցում է 175 000-ը։ Այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն։Նշվում է, որ տարածաշրջանի 53 երկրներում 2000-2019 թթ. ընկած ժամանակաշրջանում տապի պատճառով տարեկան մահացել է ավելի քան 175 000 մարդ։
Աշխարհում այս ցուցանիշը կազմել է շուրջ 489 000 մարդ, Եվրոպայի բաժինը կազմել է 36 %: Ցուցանիշը մեծանում է տարածաշրջանի գրեթե բոլոր այն երկրներում, որտեղ մոնիթորինգ է իրականացվում:Տարածաշրջանում օդի ջերմաստիճանը բարձրանում է համաշխարհային միջին ցուցանիշից մոտավորապես կրկնակի ավելի արագ։ Դիտարկումների պատմության ընթացքում երեք ամենատաք տարիները գրանցվել են 2020 թվականից ի վեր, իսկ 10 ամենատաք տարիները՝ 2007 թվականից ի վեր ընկած ժամանակահատվածում:
Կլյուգեն հիշեցնում է, որ «ծայրահեղ բարձր ջերմաստիճանները խորացնում են քրոնիկական հիվանդությունները, ներառյալ սրտանոթային, շնչառական և ուղեղի անոթային հիվանդությունները, շաքարախտի հետ կապված հիվանդությունները»: ԱՀԿ-ի տարածաշրջանային տնօրենը ռիսկի խմբերին խորհուրդ է տալիս զով պահել բնակարանը, տնից դուրս գալիս գտնվել ստվերում, խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից օրվա ամենաշոգ ժամանակ և պահպանել հեղուկի հավասարակշռությունն օրգանիզմում՝ զերծ մնալով քաղցր, ալկոհոլային կամ կոֆեին պարունակող ըմպելիքներ օգտագործելուց:


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից