Սահմանադրություն չսիրող, բայց Սահմանադրության տոն ունեցող ժողովուրդը
Սկզբից եկավ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ժողովրդին համոզում էր, որ կարող ենք ապրել առանց սահմանադրության, այնպես, ինչպես բրիտանացիները եւ իսրայելցիները:
Հետո, հենց նա փոշմանեց, եւ 1995թ. ունեցանք սահմանադրություն: Բնականաբար, ընդդիմությունը հայտարարեց, թե սահմանադրական հանրաքվեի արդյունքները կեղծված են:
Կիսանախագահական կառավարման կարգը ընդդիմադիրները չէին վիճարկում, բայց ասում էին սահմանադրությունը չենք ընդունում, քանի որ այն կեղծված է:
Այն ժամանակվա ընդդիմադիրները Վազգեն Մանուկյանն էր, դաշնակցականները, տարատեսակ մանր եւ կիսամանր կուսակցություններ եւ իհարկե, կոմունիստական կուսակցությունը:
Այնուհետեւ եկավ 2005թ. եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախաձեռնեց սահմանադրական հանրաքվե, փոխվեցին շատ հոդվածներ, որից հետո մեր սահմանադրությունը դարձավ շատ ավելի լավը: Իհարկե, ընդդիմությունը հայտարարեց, որ կեղծվել է քվեարկության արդյունքները եւ չընդունեցին արդեն փոփոխված սահմանադրությունը:
2016-ին սահմանադրությունն արմատապես փոխեցին հանրապետականները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Սերժ Սարգսյանը խոստացավ, որ երբեք չի հավակնի վարչապետի պաշտոնին: Իսկ ինչու վարչապետի, քանի որ այդ փոփոխություններից հետո երկիրը կիսանախագահական կառավարումից վերածվում էր խորհրդարանականի:
Բնականաբար, ընդդիմությունը հայտարարեց, որ հանրաքվեի արդյունքները կեղծված են, իսկ Սերժ Սարգսյանն էլ դարձավ վարչապետ:
Իսկ թե ինչ եղավ հետո, գիտեն բոլորը:
Ի դեպ, երբ վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը, միանգամից նախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ, բայց մինչ կիրագործվեն նոր փոփոխությունները, մի քանի անգամ ապտակեց սահմանադրությանը, անելով իր ուզած կամայական փոփոխությունները:
Այսօր Սահմանադրության օրն է: Եւ նրանք ովքեր տարբեր ժամանակներում հայտարարել են, թե չեն ընդունում սահմանադրական հանրաքվեի արդյունքները, տարբեր ձեւերով խախտել են սահմանադրությունը, շնորհավորում են ժողովրդին սահմանադրության օրվա կապակցությամբ:
Աննման ժողովուրդ ենք, աննման քաղաքական էլիտայով:
Top-News.am


















































Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել
Իրանական լրատվամիջոցները հայտնում են Մահմուդ Ահմադինեժադի մահվան մասին
Ինչպիսի եղանակ կդիտվի առաջիկա օրերին
Եղանակը հանրապետության տարածքում եւ Երեւանում առաջիկա օրերին
Չորս ոստիկան ազատվել է աշխատանքից (տեսանյութ)
Ծովազարդի դպրոցում 14-ամյա տղան հարվածել է համադասարանցու դեմքին՝ կոտրելով քիթը
Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արվարձաններին` թիրախավորելով «Հեզբոլլահի» ղեկավարներին
Սոչիի նկատմամբ ռուս զբոսաշրջիկների պահանջարկը նվազել է
Բարսելոնայում խոսել են Հալանդին ձեռք բերելու պատրաստակամության մասին
ԱՄՆ-ի ավիակիրը հարվածից հետո փոխել է իր տեղակայման վայրը. ԻՀՊԿ