Փախուստ պատերազմից, թե՞ վնասվածք. Ինչ է իրականում կատարվում Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ
Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական իրավիճակի սրումը լուրջ անհանգստությունների ու ասեկոսեների առիթ է դարձել ֆուտբոլային աշխարհում: Արևմտյան մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ The Sun-ը, տեղեկացրել էին, թե «Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր անձնական ինքնաթիռով շտապ լքել է Սաուդյան Արաբիան և վայրէջք կատարել Մադրիդում։ Լուրերի ֆոնին նշվում էր նաև CNN-ի ռեպորտաժն այն մասին, որ Էր-Ռիյադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման, իսկ Իսրայելն ու ԱՄՆ-ն ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ:
Սակայն, լրագրող Բեն Ջեյքոբսը և «Ալ-Նասրի» մամուլի ծառայությունը կտրականապես հերքել են այս տեղեկությունները: Չնայած տարածաշրջանային լարվածությանը՝ 41-ամյա պորտուգալացին հերթական անգամ ի ցույց է դնում իր անկոտրում բնավորությունն ու պայքարելու ոգին. նա Ջորջինա Ռոդրիգեսի և հինգ երեխաների հետ շարունակում է բնակվել Էր-Ռիյադում:
Իրականում Ռոնալդուի շուրջ ստեղծված աղմուկն ու որոշակի պասիվությունը կապված են առողջական խնդիրների հետ։ «Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարել է, որ հարձակվողը վնասվածք ունի. «Ալ-Ֆեյխայի» դեմ վերջին խաղից հետո Կրիշտիանու Ռոնալդուի մոտ ախտորոշվել է ծնկատակի ջլի վնասվածք։ Նա սկսել է վերականգնողական ծրագիրը և ամեն օր կգտնվի բժիշկների վերահսկողության տակ»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Պրո-լիգայի 24-րդ տուրում «Ալ-Նասրը» 3:1 հաշվով հաղթանակ էր տարել «Ալ-Ֆեյխայի» նկատմամբ: Ռոնալդուն խաղադաշտում անցկացրել էր 81 րոպե և հանդիպման 11-րդ րոպեին չէր կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը:
Այնուամենայնիվ, վնասվածքն ու վրիպումը դժվար թե ընկճեն ֆուտբոլիստին, ով ողջ կարիերայի ընթացքում աչքի է ընկել գերմարդ լինելու ձգտումով և ցանկացած բարդ իրավիճակից հաղթող դուրս գալու ունակությամբ։ Ներկայիս մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ (Պրո-լիգայում՝ 21 գոլ 22 խաղում):
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 12 մլն եվրո։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան