Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 23-ին Գյումրիի Մուշ-2 թաղամասի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և իր «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ՝ վարչություն են տեղափոխել 33-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված, հոգեմետ դեղահաբեր, թմրամիջոց օգտագործելու համար նախատեսված պարագաներ և ծալովի դանակ:
Գյումրիի բնակիչ երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:
Շիրակի մարզի քրեական ոստիկանները նույն օրը բացահայտել են թմրամիջոցի ապօրինի շրջանառության ևս մեկ դեպք:
Վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Հառիճ գյուղի 44-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում և օգտագործում: Նա ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ տանը մարիխուանա տեսակի թմրամիջոց ունի:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 44-ամյա տղամարդու՝ Հառիճում գտնվող տանը կից տաղավարում հայտնաբերվել է 4 փաթեթ՝ ընդհանուր 169 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով:
44-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը