ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը, կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանը վերաստորագրել են համագործակցության հուշագրերը։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:
Փաստաթղթերի հիմնական նպատակն է խթանել ոլորտում կրթական ծրագրերի շարունակական կատարելագործումը, հզորացնելով մասնագիտական ուսուցման գործնական բաղադրիչը և մշակել արդի պահանջներին համահունչ ընթացիկ ու հեռահար ծրագրեր։
Այս փոխգործակցությունն ունի ձևավորված հարուստ պատմություն․ նախորդ 5 տարիների ընթացքում գործող հուշագրերի շրջանակներում ֆակուլտետների 128 ուսանողներ արդյունավետ պրակտիկա են անցել տեսչական մարմնում։ Որպես երկկողմ կարողությունների զարգացման հաջողված օրինակ՝ համալսարանի մասնագետների կողմից 8 տեսուչների համար կազմակերպվել է Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (GIS) մասնագիտական վերապատրաստման դասընթաց, ինչը զգալիորեն բարձրացրել է տեսչական վերահսկողության տեխնոլոգիական հագեցվածությունն ու արդյունավետությունը։
Նոր հուշագրերով նախատեսված է անցում կատարել գործնական հմտությունների երկկողմ զարգացման ավելի ընդգրկուն մոդելի։ Այն ներառում է ինչպես տեսչական մարմնի աշխատակիցների, այնպես էլ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, հետազոտողների, փորձագետների ու ուսանողների ներուժի համատեղում։
Կողմերը վստահություն են հայտնել, որ ԵՊՀ գիտական բարձր ներուժի և ԲԸՏՄ գործնական հարթակի սերտ փոխգործակցությունը հնարավորություն կտա իրական պահանջներից բխող մրցունակ ու արդիական հեռանկարային ծրագրերի ձևավորմանը։


















































Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան
Հանդիպման մասին քննարկումներ եղել են. Ռուբիո
Աշոտ Մովսիսյանն այսօր պայքարի դուրս կգա Եվրոպայի Մ23 առաջնությունում
Արգենտինացի դարպասապահին խաղադաշտից հեռացրել են պատգարակով
ՀՀ ՇՄ նախարարը 2 տարի ժամկետով ընտրվեց COP17-ի նախագահ