Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Երեմի Պինոն հանդես է եկել հայտարարությամբ՝ 2026 թվականի Աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի՝ Ուրուգվայի դեմ խաղում (1:0) ստացած վնասվածքից հետո:
Իսպանացի վինգերն անդրադարձել է իր առողջական վիճակին և ապագա ծրագրերին. «Բժշկական հետազոտությունները հաստատեցին, որ ես բաց կթողնեմ մի քանի առաջիկա խաղեր, բայց արդեն մտածում եմ ապաքինվելուս մասին։ Հուսով եմ՝ թիմը հնարավորինս մեծ հաջողությունների կհասնի։ Ինչպես միշտ, ես կշարունակեմ իմ ներդրումն ունենալ այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ կլինի»,- գրել է Պինոն սոցիալական ցանցի իր էջում։
Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ուսի անրակաուսային հոդի գերձգվածություն։ Հավաքականի բժշկական շտաբն այն գնահատում է որպես միջին ծանրության վնասվածք։ Բարեբախտաբար, բժշկական թեստերը բացառել են անրակի կոտրվածքը, որը կարող էր վերջնականապես դուրս թողնել խաղացողին մրցաշարի հետագա պայքարից:
Թեև Պինոն դեռ շանս ունի վերադառնալու խաղադաշտ ԱԱ-ի շրջանակներում, սակայն նա հաստատ բաց կթողնի հուլիսի 2-ին կայանալիք Ավստրիայի դեմ 1/16 եզրափակիչի կարևոր հանդիպումը:


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»