Ինչպիսի եղանակ կդիտվի առաջիկա օրերին
Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ լեռնային նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Երևանում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ առավելապես ձյան տեսքով։ Մարտի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների մեծ մասում, մարտի 1-ին, 2-ի գիշերը, 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 27-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին կնվազի 8-10 աստիճանով:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը