Դե լա Ֆուենտեն պահանջում է փոխել Իսպանիա-Արգենտինա սուպերհանդիպման անցկացման վայրը
Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Իսպանիայի և Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականների միջև կայանալիք հանդիպումը լավագույն տարբերակը կլինի Կատարից այլ վայր տեղափոխել։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն։
Ֆինալիսիմա-2026-ը նախատեսված է անցկացնել մարտի 27-ին՝ Կատարի «Լուսայիլ» մարզադաշտում։ Սակայն Կատարի օդային տարածքը փակվել է այն բանից հետո, երբ Իրանի ռազմատիեզերական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել այնտեղ գտնվող ավիաբազաներին: Բացի այդ, շաբաթ օրն Իսրայելի և ԱՄՆ-ի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի տարածքին՝ հայտարարելով ռազմական գործողությունների մեկնարկի մասին։
Ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում Իսպանիայի ընտրանու գլխավոր մարզիչն իր մտահոգությունն է հայտնել. «Մենք գիտենք, որ բանակցություններ են ընթանում։ Հասարակության համար առաջնահերթ խնդիրը հակամարտությունը կանգնեցնելն է, բայց քանի դեռ մենք ներքաշված ենք դրա մեջ և հստակ չգիտենք, թե որքան այն կտևի, առայժմ չենք կարող այնտեղ խաղալ։ Լավագույն լուծումը կլինի, եթե հնարավոր է, հանդիպման անցկացման համար այլ վայր փնտրելը»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն՝ հղում անելով Radio Nacional-ին:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար