«Laureus World Sports Awards» միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխությունը հրապարակել է 2026 թվականի «Տարվա լավագույն մարզիկ» կոչման հավակնորդների անունները՝ տղամարդկանց և կանանց անվանակարգերում։
«Տարվա լավագույն մարզիկ» հավակնորդներ (կանայք).
- Արինա Սոբոլենկո (թենիս, Բելառուս)
- Այտանա Բոնմատի (ֆուտբոլ, Իսպանիա)
- Մելիսա Ջեֆերսոն (աթլետիկա, ԱՄՆ)
- Ֆեյթ Չեպնգետիչ Կիպյեգոն (աթլետիկա, Քենիա)
- Քեթի Լեդեկի (լող, ԱՄՆ)
- Սիդնի Մաքլաֆլին-Լևրոն (աթլետիկա, ԱՄՆ)
«Տարվա լավագույն մարզիկ» հավակնորդներ (տղամարդիկ).
- Կառլոս Ալկարաս (թենիս, Իսպանիա)
- Յանիկ Սիներ (թենիս, Իտալիա)
- Ուսման Դեմբելե (ֆուտբոլ, Ֆրանսիա)
- Արման Դյուպլանտիս (աթլետիկա, Շվեդիա)
- Մարկ Մարկես (մոտոսպորտ, Իսպանիա)
- Տադեյ Պոգաչար (հեծանվասպորտ, Սլովենիա)
Մրցանակակիրների անունները կհրապարակվեն ապրիլի 20-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։
Հիշեցնենք, որ 2025 թվականին Laureus-ի վարկածով տարվա լավագույն մարզիկներ էին ճանաչվել շվեդ ձողացատկորդ Արման Դյուպլանտիսը և ամերիկացի մարմնամարզուհի Սիմոնա Բայլզը։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան