ԱՄՆ-ն Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում է իրականացրել
Միացյալ Նահանգները մարտի 4-ին Minuteman III միջմայրցամաքային չզինված բալիստիկ հրթիռի փորձնական արձակում է անցկացրել Խաղաղ օվկիանոսում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գլոբալ հարվածի հրամանատարությունը։ «Փորձարկումը պլանավորված էր տարիներ առաջ և կապված չէ աշխարհում որևէ իրադարձության հետ», - նշված է հաղորդագրության մեջ։
Արձակումը Կալիֆոռնիայի «Վանդենբերգ» ամերիկյան տիեզերական ուժերի բազայից իրականացվել է դեպի Քվաջալեյն ատոլի (Մարշալյան կղզիներ) մերձակայքում տեղակայված խաղաղօվկիանոսյան հրթիռային զինափորձարանի շրջան։ Թռիչքի հեռավորությունը կազմել է մոտավորապես 6800 կիլոմետր։
Ըստ հաղորդագրության՝ փորձնական արձակումների ծրագրի նպատակն է գնահատել զենքի համակարգի արդյունավետությունը, պատրաստվածությունն ու ճշգրտությունը։
Գործողության 12 000 կիլոմետր հեռահարությամբ Minuteman III-ը հորանային բազավորման միակ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն է ԱՄՆ-ի ռազմավարական միջուկային ուժերի կազմում։
Ներկայում Միացյալ Նահանգներն ունի 400 նման հրթիռ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում