Աֆղանստանի մի շարք նահանգների ավելի քան 30 շրջաններ ցամաքից և օդից հարվածների են ենթարկվել
Պակիստանի հետ Աֆղանստանի սահմանին մարտական գործողությունների ակտիվացումը, ինչպես նաև Իրանի շուրջ ճգնաժամի հետ կապված էսկալացումը հանգեցրել են Աֆղանստանում հումանիտար իրավիճակի վատթարացման։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ): «Պակիստանի հետ շուրջ 2400-կիլոմետրանոց սահմանին բախումները հանգեցրել են մոտավորապես 20 000 ընտանիքի տեղահանման Աֆղանստանի արևելյան, հարավարևելյան և հարավային շրջաններ», - ասվում է ՄԱԿ-ի կայքում տարածված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ցամաքից և օդից հարվածների են ենթարկվել Աֆղանստանի մի շարք նահանգների ավելի քան 30 շրջաններ։ Այդ նահանգներում ՊՀԾ-ն ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել սոցիալական աջակցության միջոցառումները, դպրոցական սննդի ծրագրերը և բնակչության համար կենսապահովման նախագծերը։
Միևնույն ժամանակ, Աֆղանստանի արևմուտքում՝ Իրանի հետ սահմանին, սպասվում է Իրանից վերադարձողների թվի աճ՝ հաշվի առնելով ամերիկա-իսրայելական հարվածներն Իրանին և Թեհրանի պատասխան ռազմական գործողությունները։
ՊՀԾ-ն նախազգուշացնում է, որ կազմակերպության արտակարգ գործողությունների ֆինանսավորման համար հատկացված միջոցները կսպառվեն մինչև 2026 թվականի ապրիլ, ինչի պատճառով միլիոնավոր մարդիկ կզրկվեն աջակցությունից։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում