Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բաքվում ընթացող դատաքննության մասին «Լազարյան ակումբը» փաթեթ է պատրաստում (տեսանյութ) Շարունակվում է խորհրդարանական հերթական քառօրյան (տեսանյութ) Լավրով. Հայ գործընկերոջ հետ պայմանավորվեցինք բաց և անկեղծ խոսել խնդիրների մասին Հայաստանի արտգործնախարարը «հետոյի» է թողել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամակցության հակասությունը Հուսով ենք, որ ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից. Արարատ Միրզոյան Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը․ Լավրով Երևանի ավագանու նիստը չկայացավ, տրանսպորտի թանկացումը մնաց ուժի մեջ ԱԺ-ում ԲԴԽ անդամի սկանդալային թեկնածուի ընտրությունն է Երևանի ավագանու նիստ՝ տրանսպորտի չթանկացման թեմայով Չինաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարի 38%-ով ավելացել է. ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատարմատար Հույսներս չենք կորցնում, փորձում ենք ուժեղ լինել․ Դավիթ Բաբայանի որդի Դոնալդ Թրամփը երդվեց և դարձավ ԱՄՆ 47-րդ նախագահը

Հայկ Սարգսյանը՝ ծեծկռտուքի ու քրեական հեղինակությունների հետ կապի մասին (տեսանյութ) Բաքվում ընթացող դատաքննության մասին «Լազարյան ակումբը» փաթեթ է պատրաստում (տեսանյութ)Գերմանիան 2024 թվականին ռեկորդային թվով զենք է մատակարարել ՈւկրաինայինԱրսեն Թորոսյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահԱլիևն ու Զելենսկին հանդիպել ենՍնուփ Դոգի չկայացած համերգի գումարները պետք է հետ վերադարձվեն․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)Վնասի չափը կազմել է 7-8 մլն դրամ․ Հրաչյա Հակոբյանը՝ իր առանձնատունը թալանելու մասին«Պարտք կա, կա պարտք». Անդրանիկ Հարությունյանը կրկին հումորային տեսանյութով նմանակել է ՓաշինյանինՀայաստանը Թրամփի երդմնակալությանը մասնակցել է սոցապ նախարարի մակարդակովԱլեքսանդր Սիրունյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից և նշեց պատճառներըԼՂ ղեկավարների «դատավարությունը» անձնական վրեժխնդրություն է Ալիևի կողմից. ԶատուլինՇարունակվում է խորհրդարանական հերթական քառօրյան (տեսանյութ)Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կա տուժածԹալանել են պատգամավորի տունը. Նա փորձել է դա գաղտնի պահելՎարորդները կմիանա՞ն բոյկոտինՀարկերը և տուրքերը բարձրացնելու նախաձեռնությունների հիմքում դրվում է կուրյոզ պատճառաբանություն․ ԴանիելյանԲաքուն փորձում է խաբել համաշխարհային հանրությանը` խաղալով Լեռնային Ղարաբաղի ղեկավարության «բաց դատավարություն»Ռուսաստանում շատերը չեն հասկանում, որ Հայաստանը չի կորցրել իր կարևորությունը․ ԱլեքսանդրովԱվինյանը հայտնվել է կատաստրոֆիկ վիճակումԵՄ դիտորդների հարցով բանակցում ենՏեղեկությունը, թե Արշակ Կարապետյանի ձևավորած խորհրդին իբր անդամակցում եմ նաև ես ապատեղեկատվություն է․ ՄանասերյանԼավրով. Հայ գործընկերոջ հետ պայմանավորվեցինք բաց և անկեղծ խոսել խնդիրների մասինՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել ԳյումրիումՎահրամ Սահակյանին մեղադրանք կառաջադրվիՀայն ու հայտարարագրող խաբեբան. Հրայր ԿամենդատյանՀերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոցում 20-ամյա դատապարտյալ է մահացելԹրամփը ԱՄՆ դեսպանատան «հաճախորդների» հացին «վայիս» եղավԱրմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվումՀայաստանի արտգործնախարարը «հետոյի» է թողել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամակցության հակասությունըՉինաստանում տեղի կունենա առաջին  կիսամարաթոնը ռոբոտների մասնակցությամբՀնդկական ընկերությունը ներկայացրել է Land Rover-ի վրա հիմնված նոր մոդելըԱնտարկտիդայի սառույցի հալչումը սպառնում է 100 թաքնված հրաբուխների ժայթքումներովՖրանսիան փորձարկել է 21-րդ դարում ստեղծված առաջին ջրածնային գազային տուրբինային ինքնաթիռի շարժիչըԱՄՆ բանակը մշակել է համակարգ, որը անգամ սկսնակին թույլ կտա մարտական ուղղաթիռ շահագործելTesla Cybertruck-ն վաճառվում է զեղչերովՍեբաստիա-Րաֆֆի խաչմերուկում բախվել են «Nissan»-ը և «Opel»-ը. վիրավորին հասցրել են հիվանդանոցՀարավային Կորեայի նախագահը լսումներից հետո գնացել է զինվորական հոսպիտալԹրամփը կփորձի համաշխարհային խնդիրները լուծել ագրեսիվ մեթոդներով․ IRNAՆոր Զելանդիայի քաղաքներից մեկի քաղաքապետին զարմացրել են ատոմը պառակտելու մասին Թրամփի խոսքերըԱլեն Սիմոնյանը բացատրել է, թե ինչու Արցախ բառն օգտագործելուց հետո «ուղղեց իր սխալը» և ասաց «Ղարաբաղ»Գառնիկ Դանիելյանի ճեպազրույցըՀուսով ենք, որ ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից. Արարատ ՄիրզոյանԹեժ մթնոլորտ՝ ԱԺ–ում․ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ, վիճաբանություն սկսվեց (տեսանյութ)Թրամփը իր երդմնակալության արարողության ժամանակ ընտրել է ռուսական գինիՄոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը․ ԼավրովԲայդենին մեղադրում են հարյուր հազարավոր ուկրաինացիների ոչնչացման մեջԱՄՆ-ն դուրս է գալիս ԱՀԿ-ից և կլիմայի մասին Փարիզի համաձայնագրիցԵրևանի ավագանու նիստը չկայացավ, տրանսպորտի թանկացումը մնաց ուժի մեջԻնչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերիցՀերթական աբսուրդ գնումը՝ ՆԳՆ-ի կողմից. քյաբաբ ու իքիբիր

Իրենք պատրաստ են անել ավելին, եթե վարչապետի աթոռը իրենց վստահվի․ Փաշինյանը վախենալու բան ունի․ Բորիս Մուրազի

Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստանի իշխանության ղեկը իրենց ձեռքում պահող թիմի առաջին շարքերում հակառուսականության շքերթ է։ Փաշինյանի թիմի առաջին դեմքերը իրար հերթ չտալով անում են կտրուկ, գրեթե միշտ անպատասխանատու հայտարարություններ հայ-ռուսական հարաբերությունների մասով։
Ալեն Սիմոնյան, Արարատ Միրզոյան, Արմեն Գրիգորյան և իհարկե Նիկոլ Փաշինյան։ Այս չորս գործիչներն են հիմնականում հակառուսական գործողությունների իշխանական շարժիչը։ Արդարության համար պետք է նկատել, որ հաճախ Նիկոլ Փաշինյանն առավել զուսպ է, քան օրինակ Ալեն Սիմոնյանն ու Արմեն Գրիգորյանը։ Հատկապես նշված երկու գործիչները անում են հայտարարություններ, որոնք արժանանում են ռուսական կողմի ամենախիստ արձագանքին։
Օրերս Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե Արցախը Ադրբեջանին տվել են ոչ թե իրենք, այլ Ռուսաստանի Դաշնությունը։ Այս հայտարարությանն ի պատասխան ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արմեն Գրիգորյանին անվանեց քարտուղարուհի։
Ալեն Սիմոնյանն էլ Լատվիա կատարած այցի ընթացքում հայտարարել էր, թե ցանկանում են դառնալ ԵՄ մաս․ «Մենք կիսում ենք Լատվիայի և ԵՄ մյուս անդամ երկրների արժեքները, ուստի մեզ նրանց աջակցությունն է պետք՝ ԵՄ ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար»,-ասել էր նա։
Իսկ ահա Արարատ Միրզոյանը օրերս հանդիպում էր ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ:
Հակառուսականության այս շքերթը շատերի համար անհասկանալի է, բայց իրականում ունի պարզ բացատրություն։
Իշխանության ներսում լավ են հասկացել, որ իրենց իշխանությունը պահում է միայն Արևմուտքը ու եթե ցանկանում են շարունակել իրենց դիրքերի պահպանումը, ապա պետք է ցույց տան քեռի Սեմին, որ իրենք ևս թրենդից հետ չեն մնում և հակառուսականության ջահակիրներ են։
Այս տեսանկյունից, երբ նայում ես՝ ամեն բան իր տեղն է ընկնում և հստակ ունենում է բացատրություն։ Հակառուսականությամբ, Հայաստանի անվտանգության ու ապագայի հաշվին այս մարդիկ տուն են պահում ու լուծում են իրենց ապագա պաշտոնավարման հարցը։ Եթե հանուն պաշտոնի պետք լինի, ապա իրենք կարող են հրապարակային վարքով վերադառնալ իրենց ընդդիմադիր ժամանակներ ու նորից Երևանում վառել Ռուսաստանի դրոշներ ։
Հ․Գ․ Ի դեպ ՔՊ-ականների խանդավառ հակառուսականությունը վտանգներ է ստեղծում նաև Փաշինյանի համար, քանի որ օրինակ Արմեն Գրիգորյանի կամ Ալեն Սիմոնյանի առավել կոշտ հակառուսական դիրքը կարծես ակնարկ է Քեռի Սեմին, որ այստեղ կան նաև իրենք, ովքեր Փաշինյանից առավել հակառուս են ու, եթե իշխանության ղեկին գտնվողի փոփոխության հարց առաջանա, ապա իրենք պատրաստ են անել ավելին, քան Փաշինյանը, եթե իրենց վստահվի վարչապետի աթոռը։