«Տրանսպորտի թանկացման եւ դրա դեմ բոյկոտի մասին հայտարարությունների ֆոնին՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանգստի է մեկնել:
Աշխատանքի կվերադառնա հունվարի 27-ից: Բայց արդյոք կվերադառնա, սա թերեւս հարցերի հարցն է: Չար լեզուներն ասում են, որ վերջինս հայտնվել է Նիկոլ Փաշինյանի Պետական վերահսկողական ծառայության ուշադրության կենտրոնում:
Իսկ թե ՊՎԾ-ն ինչեր կարող է հայտնաբերել, չափազանց հուզիչ է:Ասում են, թե քաղաքապետարանի ֆինանսական մուտքերում ու ելքերում ՊՎԾ-ի համար շատ հետաքրքիր դրվագներ կան: Դրա հետեւանքով՝ եթե Տիգրան Ավինյանը չդատվի, առնվազն՝ պաշտոնանկ կարվի: Իսկ դրանով Նիկոլ Փաշինյանը կլուծի միանգամից մի քանի հարց:
Նախ ավարտին կհասցնի իրեն հավատարիմ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին քաղաքապետ դարձնելու օպերացիան:
Եվ երկրորդ՝ կապահովի իր անձնական փիառը՝ զոհաբերելով «ժողջանի» տրանսպորտի գինը թանկացնող Ավինյանին:Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտնվեց մետրոյում:
Այնպես որ, բացառված չէ, որ կառավարության առաջիկա նիստին «կուժն ու կուլեն» թափի քաղաքապետարանի գլխին՝ արձանագրելով հանրային տրանսպորտում առկա խնդիրները:
Երրորդ՝ ԱՄՆ-ում փոխված թրամփյան վարչակարգին ցույց կտա, թե ինքն էլ է սկսել «չիստկա»՝ ձերբազատվելով իշխանության թունդ արեւմտամետ լիբերալ կադրերից»:


















































Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել